Այսօր մայիսի 22-ն է

Այսօր 22.05.2020   09:00   244

Մայիսի 22, ուրբաթ: Տարվա 142-րդ օրն է, 21-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 224 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մարերի (30 օր՝ 8 մայիս - 6 հունիս), օրվա անունը՝ Կորդուիք, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

8-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:40, արևամուտ՝ 20:17: Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:37 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Մայիսի 22-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 30-րդ օրն է։

  • 30-րդ լուսնային օր: Գործերի ավարտման և ամփոփման օր է: Ցանկացած նախաձեռնություն կամ նոր ծրագիր պետք է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակ:
  • Եթե շփման ցանկություն եք զգում, ավելի լավ է ժամանակ անցկացնել մերձավորների կամ հին գործընկերների հետ, ովքեր ի վիճակի են ճիշտ խորհուրդներ տալ և բարոյական աջակցություն ցուցաբերել:
  • Անցյալի մեղքերի ապաշխարությունը և նեղացնողներին ներելն շատ օգտակար է:

Լուսնային 30-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 30-րդ օրն բարենպաստ է բոլոր ձեռնարկումների համար։
  • Տկարները շուտով ոտքի կկանգնեն։
  • Երազներն առաջիկայում ուրախություն կբերեն։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 27°7'։

  • Լուսինը՝ Ցուլի ներքո: Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 22-ին՝ 05:35-ից և կավարտվի մայիսի 23-ին՝ 06:08-ին։
Լուսնի ծագումը՝ 05:35։ Լուսնի մարումը՝ 20։01։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 155.5°, բարձրությունը = 64.9º։
Լուսնի տեսանելիությունը՝ 0% - Նորալուսին՝ 21։39։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 398.902 կմ, երեկ՝ 401.538 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.636 կիլոմետր։

Նորալուսին։ 

  • Այս կարճ ժամանակահատվածը բնութագրվում է բոլոր կենդանի էակների վրա հատուկ էներգետիկ ազդակների ազդեցությամբ: Ցանկացած նախաձեռնություն ավելի լավ է համընկնի նորալուսնի հետ՝ սկսած ծոմապահությունից մինչև օրգանիզմից տոքսինները բեռնաթափումը, որը կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը:
  • Հակումներից ազատվելու համար ժամանակ է:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ հունիսի 21-ին՝ 10։41։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ մայիսի 7-ին՝ 14:45-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 22


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon