Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները

Ուղենիշ 18.12.2019   15:00   1459

Այս փոքրիկ, բայց կարևոր աշխատության վրա հեղինակը՝ Բրայան Թրեյսին,  աշխատել է շուրջ 15 տարի, որն այդ ժամանակահատվածում կատարած ուսումնասիրությունների և սեփական փորձի արդյունքն է։ Ինչպես սեփական ուժերով դառնալ միլիոնատեր. սա է աշխատություն հիմնական խորհուրդը։

Յուրաքանչյուր անհատ իր գիտակցական կյանքն սկսում է միլիոնատեր դառնալու երազանքից: Միլիոնատեր դառնալու գաղափարով տոգորված մարդու կյանքում հաճախ է ծագում այն հարցը, թե ինչպես է պատահում, որ որոշակի մարդիկ ավելի հաջողակ ու ապահովված են, քան մյուսները: Առանձնապես ուզում են հասկանալ, թե ինչպես է, որ շատերն սկսում են բացարձակապես ոչնչից՝ գրպանում չունենալով գրոշ անգամ, և վերջնական արդյունքում դառնում միլիոնատեր: Միլիոնատեր դառնալը շատերի համար դառնում է անհաս մի երազանք: Սակայն հավատացեք, իրապես միլիոնատեր դառնալու դյուրին ճանապարհ կա՝ Ձեր իսկ ուժերով, առանց կողմնակի աջակցության: 

Դրանք հայտնի միլիոնատերերի հաջողության 21 գաղտնիքներն են, Ձեր իսկ երազած կյանքի 21 ուղիները: 

Եթե ցանկանում եք դառնալ միլիոնաատեր, կարևորը հաջողակ մարդ դառնալն է և բնությամբ տրված ներուժը առավելագույնս օգտագործելը: 

ՊԱՏՃԱՌԻ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔԻ ԵՐԿԱԹՅԱ ՕՐԵՆՔԸ

Այն ամենը, ինչ այսուհետ մենք ներկայացնելու ենք մեր շաբաթաթերթում կարող է հիմնովի փոխել ձեր կյանքը: Դրանք կարող են հզոր ցատկահարթակ լինել Ձեր ֆինանսական վերելքի համար: 

Այսօր աշխարհում շատ միլիոնատերեր սկսել են ոչնչից, նրանք բազմիցս սննկացել են, ունեցել են անհաջողություններ, մինչև գտել են իրական հաջողության ճանապարհը: Նրանք հասել են, ուրեմն ինչո՞ւ դուք չեք կարող հասնել դրան:

Մարդկային ճակատագրերի երկաթյա օրենքը հենց պատճառի և հետևանքի օրենքն է: Այն պարզ է, բայց բավականաչափ զորեղ: Այն ասում է. յուրաքանչյուր հետևանք ունի հստակ պատճառ, յուրաքանչյուր գործողություն ունի իր հետևանքները: Այս օրենքը հաստատում է, որ հաջողությունը ամենևին էլ պատահականություն չէ: Ֆինանսական հաջողությունը արդյունքն է հստակ, կոնկրետ, կարգավորված գործողությունների և դրանց անդադար կրկնության՝ մինչև նպատակադրված ֆինանսական անկախության հասնելը: Միայն անրաժեշտ է հիշել մի շատ կարևոր փաստ. ոչ ոք ձեզանից լավը չէ, ոչ ոք ձեզանից խելացի չէ: Փաստն այն է, որ բոլոր այն մարդիկ որոնք այսօր միլիոնատեր են, բացարձակ սովորական մարդիկ են՝ միջնակարգ կրթությամբ, զբաղեցրել են սովորական պաշտոններ, ապրել են հասարակ տներում, վարել են հասարակ ավտոմեքենաներ և նրանք Ձեզանից լավը չեն:

Միլիոնատերերը, որոնք ինքնուրույն, առանց որևէ աջակցության են աշխատել իրենց միլիոնները, ունեն հաջողության 21 գաղտնիք: 


Կանադական ծագումով ամերիկացի  միլիոնատեր Բրայան Թրեյսին ծնվել է 1944 թվականի հունվարի 5-ին։ Ավելի քան 70 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով ։ 

Բրայան Թրեյսին 1984 թվականին Վանկուվերում (Կանադա) հիմնված  Brian Tracy International ընկերության նախագահն է և գլխավոր գործադիր տնօրենը։ Ընկերությունն զբաղվում է առաջատարության, իրացման, սեփական արժանապատվության, նպատակների, ռազմավարության, ստեղծագործական և հոգեբանական հարցերի խորհրդատվությամբ։ Գլխավոր նստավայրը գտնվում է Սան-Դիեգոյում (Կալիֆորնիայի նահանգ)։

Մինչ սեփական ընկերություն հիմնելը Բրայան Թրեյսին կարիերա է արել իրացման և մարկետինգի ոլորտում։ Նա դժվարին ճանապարհ է անցել։ Ապրել է ոչ հարուստ ընտանիքում։ Թողնելով դպրոցն անավարտ աշխատանքի է անցել շոգենավում և ութ տարի ճամփորդել աշխարհով մեկՙ լինելով ավելի քան 80 երկրներում և 5 մայրցամաքներում։

Երիտասարդ տարիքից նրան հետաքրքրել է մի հարց. ինչո՞ւ հավասար հնարավորությունների դեպքում որոշ մարդիկ հաջողակ են, իսը ոմանքՙ ոչ։ Ուսումնասիրելով և վերլուծելով մարդկանց կյանքը, նա գտնում է այդ հարցի պատասխանը  և սկսում աշխատել իր «հաջողության համակարգի» վրա։

Թողնելով սևագործ բանվորի գործը, նա սկսում է զբաղվել իրացմամբ։ Սկզբում նա սովորում էր հաջողակ գործընկերներից, սակայն առաջին տարվա վերջում նա ստանում է ավազ իրացնողի պաշտոնը։ Երկու տարի անցՙ 25 տարեկանում, Բրայանն արդեն փոխնախագահ էր և ղեկավարում էր ենթակա 95 աշխատողի։ 

30 տարեկանում նա ընդունվում է կանադական համալսարան և տնտեսագիտության և բազնեսի գիտական աստիճան ստանում։

1981 թվականին Բրայան Թրեյսին ստեղծում է «հավողության համակարգ», որն սկզբում կոչվում էր «Ֆենիքսի սեմինար»։ 1985 թվականին վերամշակում է իր սեմինարների աուդո տարբերակըՙ «Հաջողության հասնալու հոգեբանությունը» վերնագրով, որը շուտով դառնում է համաշխարհային բեստսելեր, թարգմանգում է ավելի քան 20 լեզուներով։


Բրայա Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

գաղտնիք 1գաղտնիք 2գաղտնիք 3գաղտնիք 4գաղտնիք 5, գաղտնիք 6, գաղտնիք 7, գաղտնիք 8, գաղտնիք 9, գաղտնիք 10,  գաղտնիք 11, գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։      


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ 

Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ

© Արմեն Գևորգյան, թարգմանության համար

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         խորհուրդներ, միլիոնատեր, Բրայան Թրեյսի, Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon