«Ուոլտեր Միթիի աներևակայելի կյանքը» (ԱՄՆ, 2013)


Ուոլտեր Միթին աշխատում է Life պարբերականում և ապրում է ոչնչով աչքի չընկնող, անհետաքրքիր կյանքով: Նրա աշխատանքն էլ նույնքան միապաղաղ ու ձանձրալի է: Միակ բանը, որ ուրախացնում է Ուոլտերին, նրա գործընկերուհին է՝ Շերիլը, որին էլ նա չի կարողանում զգացմունքները խոստովանել ամաչկոտության պատճառով: Ուոլտերը շատ է երազում և մտքում զարմանալի ճամփորդություններ է կատարում, իրեն սուպերհերոս երևակայում չնայած նրան, որ կյանքում ոչ մի աչքի ընկնող բան չի արել:

Եվ ահա պարբերականի վերջին համարը լույս տեսնելու համար Ուոլտերին անհրաժեշտ է գտնել հայտնի ճանապարհորդ Շոն Օ՛Քոնելի կորած լուսանկարը: Սակայն նկարը գտնելն այնքան բարդ է, որ ավելի նախընտրելի է հենց իրեն՝ Շոնին գտնելը: Օ՛Քոնելին փնտրելու դուրս գալով՝ Ուոլտերը նույնիսկ չէր էլ կասկածում, որ ճամփորդությունը նրա կյանքի ամենանշանակալից իրադարձությունը կդառնա ու հիմնովին կփոխի այն:

Ֆիլմի թրեյլերը՝

  • անվանումը բնօրինակում՝ The Secret Life of Walter Mitty
  • թողարկման տարեթիվը՝ 2013
  • երկիրը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
  • ռեժիսոր՝ Բեն Սթիլեր
  • սցենարը՝ Սթիվ Կոնրադ, Ջեյմս Տուրբեր
  • երգահան՝ Թեոդոր Շապիրո
  • գլխավոր դերերում՝ Բեն Սթիլեր, Քրիսթեն Ուիգ, Ադամ Սքոթ, Շիրլի ՄաքԼեյն
  • ժանրը՝ դրամա, կատակերգություն, ֆանտաստիկա, մելոդրամա, արկածային
  • բյուջե՝ $90.000.000
  • տարիքային սահմանափակում՝ 12+
  • տևողությունը՝ 114 րոպե / 01:54

Ֆիլմը դիտեք այստեղ։

Մրցանակներ

  • 2013 թվական - ԱՄՆ-ի ազգային կինոքննադատների ցուցակում 10 ամենալավ ֆիլմերից
  • 2013 թվական - լավագույն յուրահատուկ աշխատանք, լավագույն երաժշտություն
  • 2014 թվական - Սատուրն-ի մրցանակ. լավագույն ֆանտաստիկ ֆիլմ, լավագույն դերասան
  • 2014 թվական - American Comedy Awards. լավագույն կատակերգության դերասանուհի (Քրիստեն Ուիգ)

Իսկ գիտե՞ք որ...

  • Միթիի դերի համար դիտարկվել է Ջիմ Քերիի թեկնածությունը։
  • Ֆիլմի ռեժիսոր կարող էին դառնալ Սթիվեն Սփիլբերգը, Ռոն Հովարդը ու Մարկ Ուոթերսը։
  • Ֆիլմում հերոսներից մեկը երթևեկում է ВАЗ-2121 «Նիվա» մակնիշի մեքենայով։



avatar