Պատմության այս օրը. դեկտեմբերի 27


ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Փրկարարի օրը (Ռուսաստան)

ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - իսրայելական զինված ուժերը Գազայի հատվածում ռազմական գործողություններ սկսեցին իսլամական Համաս խմբավորման դեմ:

1961 - Առաջին հաջողությամբ առևանգված ինքնաթիռը վայ­րէջք կատարեց Կուբայում:

1831 - Չարլզ Դարվինը բարձրանում է «Բիգլ» նավ, որ­պես­զի կա­տա­րի մի ճա­նա­պար­հոր­դու­թյուն, որի ըն­թաց­քում ձևակեր­պե­լու է էվոլ­յու­ցի­ա­յի տե­սու­թյու­նը:

1871 - Լոնդոնյան «Բյուրեղապակե պալատում» անցկացվում է շների և կատուների առաջին Համաշխարհային ցուցա­հան­դեսը: 

1929 - Ստալինը ձեռնարկում է «կուլակների` որպես դասա­կար­գի վերացումը»: 

1956 - Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

1945 - Ստեղծվում է Միջազգային արժույթային հիմնադրամը և զար­գացման ու վերակառուցման միջազգային բանկը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1948 - ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն։

1910 - հայ ժողովրդական դերասանուհի Օլգա Գուլազյանը։

1906 - բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Արմենը։

1901 - ամերիկացի դերասանուհի Մառլեն Դիտրիխը։