Պատմության այս օրը. մայիսի 18

Պատմություն 18.05.2020   10:00   210

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Թանգարանների միջազգային օրը 

Հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսական պատվիրակության առաջարկությամբ։ 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը։
1992 թ.-ից յուրաքանչյուր Թանգարանային միջազգային օրն ունի թեմա և ԻԿOՄ-ի հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։ 1992 թ.-ի թեման էր «Թանգարանները և շրջակա միջավայրը», 1997-1998 թթ՝ «Մշակութային արժեքնորի անօրինական տեղափոխման դեմ պայքար», 2000 թ.՝ «Թանգարանները հանուն հասարակությունում համերաշխոըւթյան և ներդաշնակության», 2005 թ.՝ «Թանգարանը որպես կամուրջ մշակույթների միջև», 2008 թ.՝ «Թանգարանները որպես սոցիալական փոփոխությունների և զարգազման գործոն», 2009 թ.՝ «Թանգարանները և տուրիզմը», 2010 թ.՝ «Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության» և այլն։

  • ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի համաշխարհային օրը (World AIDS Vaccine Day)
  • Շղթայական մատակարարման մասնագետի օրը (Supply Chain Professional Day) *
  • Վարդագույն հովազի օրը  (Pink Panther Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Առանց կեղտոտ ամանեղենի ազգային օրը (National No Dirty Dishes Day) *
  • ԱՄՆ - Պանրով սուֆլեի ազգային օրը (National Cheese Souffle Day) *
  • ԱՄՆ - Բարեկամներին այցելելու ազգային օրը (National Visit Your Relatives Day) *
  • Թուրքմենստան - Վերածննդի և միասնության օրը
  • Կայմարյան կղզիներ - Հայտնաբերման օրը

Այս տոնը նվիրված է Քրիստափոր Կոլոմբոսի 1503 թվականի հայտնաբերմանը։

  • Կանադա - Հաղթանակի օրը (Victoria Day) 
  • Կանադա - Հայրենասերների ազգային օրը (National Patriots’ Day) 
  • Հաիթի - Դրոշի և համալսարանների օրը
  • Ռուսաստան - Բալթյան նավատորմի օրը
  • Ռուսաստան - Խարազանողի օրը
  • Ռուսաստան - Մայիսյան բզզզզեզի ծննդյան օրը
  • Սոմալիլենդ - Անկախության օրը
  • Ուկրաինա - Պահեստազորի օրը
  • Ուրուգվայ - Լաս-Պեդրասի ճակատամարտի օրը

* Մայիսի 18-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - «Թամիլ Իլամա ազատագր­ման վագրեր» կազմակերպության վերջին ջոկատի վերացմամբ ավարտ­վեց Շրի Լանկայում 26 տարի տևած քաղաքացիական պատերազմը։
2000 - Ամե­րիկ­յան հա­մալ­սա­րա­նի Վաշ­ինգ­տո­նի իրա­վա­բա­նա­կան քո­լե­ջը և միջազ­գա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի դպ­րո­ցը Վաշ­ինգ­տո­նում (ԱՄՆ) անց­կաց­րե­ցին գի­տա­ժո­ղով Ար­ցա­խի ճգ­նա­ժա­մը քն­նար­կե­լու հա­մար:
1999 - Կանադայի կառավարությունը հայտարարեց, որ չեն վերահսկի Ինտերնետը։
1997 - 102-ամյա իռլանդուհի Բրիջիթ Դիրենն ազգային համալսարանն ավարտեց գերազանցությամբ։
1992 - Ար­ցա­խի զին­ված ու­ժե­րը հա­կագ­րո­հե­ցին և հետ վերց­րին Լա­չի­նը՝ վե­րականգ­նե­լով հո­ղա­յին կա­պը Հա­յաս­տա­նի հետ։

  • Դրա­նով վերջ տր­վեց Ար­ցա­խի պաշ­ա­րու­մը Ադր­բե­ջա­նի կող­մից և Ստա­լի­նի կող­մից Ար­ցա­խի բա­ժա­նու­մը Հայաս­տա­նից:

1981 - Վախճանվեց ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը (ծն. 1908)։
1980 - Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբխի ժայթքման հետևանքով զոհվեց 57 մարդ։

  • Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։

1977 - Մայիսի 18-ը հռչակվեց Թանգարանների միջազգային օր:
1954 - Ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների Եվրոպական կոն­վեն­ցիան։
1953
 - Ամերիկացի օդաչու Ժակլին Քոքրանը կանանցից առաջինն ինք­նաթիռով հաղթահարեց ձայնային պատնեշը։
1935 - Ցուցադրական թռիչքի ժա­մանակ Մոսկվայի կենտրոնական օդակայանում կործանվեց «Մաքսիմ Գորկի» հսկա, եզակի ինքնաթիռը։

  • Զոհվեց 46 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։

1927 - Ամերիկացի դերասանուհի Նորմա Թալմաջը պատահաբար ոտքը դրեց դեռ չչորացած ասֆալտի վրա։

  • Դա հուշեց Հոլիվուդում կինոաստղերի հետքերի հավաքածու ստեղծելու գա­ղափարը։ Այժմ այն անվանում են Հոլիվուդի փառքի ծառուղի։

1923 - Ֆրանսիացի ինժեներ Անտուան Բարնայն արտոնագիր ստացավ սկավառակով հեռախոսի համար։
1920 - Բաք­վում լույս է տես­նում «Կո­մու­նիստ» օրա­թեր­թը` հա­յե­րեն:
1915 - Ռիգայի մերձակայքում փոր­ձարկվեց աշխարհի առաջին տանկը, որն անվանվել էր «Ամենագնաց»։
1897 - Հրատարակվեց իռլանդացի Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը, որը սկզբնավորեց արնախումների մասին ստեղծագործություններին։
1888 - ԱՄՆ-ում ցուցադրվեց գրա­մոֆոնի առաջին ձայնապնակը։
1886 - Ցա­րա­կան հրա­մա­նագ­րի հա­մա­ձայն Անդր­կով­կա­սում 1887թ. հու­նի­սի 2-ից մտց­վեց պար­տա­դիր զին­վո­րագ­րու­թյուն:
1876 - Սալոնիկում մոլագար մուսուլմանների ամբոխը ոտնա­կոխ արեց Գերմանիայի և Ֆրանսիայի կոնսուլներին։
1830 - ԱՄՆ-ում սկսվեց առաջին խոտհնձիչների արտադրությունը։
1804 - Նա­պո­լե­ոն I-ը հռաչկ­վում է Ֆրան­սի­ա­յի կայսր:
1787 - Թուլուզի ֆրանսիացի վար­պետներն առաջին անգամ կարողա­ցան ապակու վրա փորագրություն կատարել։
1744 - Եկատերինա 2-րդի հրամա­նով Ռուսաստանում մահապատիժը վերացվեց։
1652 - Բրիտանիայի Ռոդ Այլենդ գա­ղութում ընդունվեց Հյուսիսային Ամե­րիկայի առաջին օրենքը, որն արգե­լեց ստրկությունը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ֆեռնանդո Պաչեկո, իսպանացի ֆուտբոլիստ, դարպասպահ
1978 - Ռիկարդո Կառվալյու, պորտուգալացի ֆուտբոլիստ
1975 - Ջոն Հիգգինս, շոտլանդացի հայտնի պրոֆեսիոնալ սնուկերիստ, աշխարհի քառակի չեմպիոն
1962 - Սանդրա, գերմանացի երգչուհի 
1956 - Միխաիլ Պողոսյան, ավիակոնստրուկտոր
1920 - Հովհաննես Պողոս II, կա­թոլիկ եկեղեցու առաջնորդ
1919 - Մարգո Ֆոնտեյն, անգլիացի պարուհի
1910 - Նորա Ադամյան, արձակագիր, թարգմանչուհի
1897 - Գուրգեն Ջանիբեկյան, թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան 
1897 - Ֆրենկ Կապրա, ամերիկացի նշանավոր ռեժիսոր 

  • Ստացել է 3 Օսկար՝ որպես լավագույն ռեժիսոր

1883 - Վալտեր Գրոպիուս, գերմանացի ճարտարապետ, Բաուհաուզի հիմնադիրը
1872 - Բերտրան Ռասսել, անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ
1868 - Նիկոլայ II Ռոմանով, համայն ռուսիո կայսր
1843 - Ներ­սես Եպիս­կո­պոս Աշ­տա­րա­կե­ցի, Հա­յոց Կա­թո­ղի­կոս 
1048 - Օմար Խայամ, պարսիկ պոետ, փիլիսոփա 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մայիսի 18


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon