Պատմության այս օրը. մայիսի 19

Պատմություն 19.05.2020   10:00   208

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • «Ռուբիկ-Կուբիկի» ծննդյան օրը

«Ռուբիկ-կուբիկ»-ը եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ է, որը 1974 թվականին ստեղծել է  հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկը։
Սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է «կախարդական խորանարդ»։ 1980 թվականին Ռուբիկից ստանալով արտոնագիր՝ ամերիկյան Ideal Toy Company խաղալիքներ պատրաստող ձեռնարկությունը ձեռնամուխ է լինում ռուբիկ-կուբիկներ արտադրելու գործընթացին, իսկ որոշ ժամանակ անց խաղալիքը Գերմանիայում մրցանակ է շահում (տարվա լավագույն գերմանական խաղ)։ 2009 թվականի հունվարի դրությամբ աշխարհում վաճառվել են 350 միլիոն օրինակ Ռուբիկի խորանարդներ, ինչի համար էլ այն դարձել է համար մեկ խճանկարային խաղը և, ընդհանրապես՝ համար 1 խաղալիքն աշխարհում։

  • Սննդամթերքի հեղափոխության օրը (Food Revolution Day) *
  • Աղիների բորբոքային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը (World IBD Day) *
  • Հետատիտ С-ի դեմ պայքարի համաշխարհային օրը (International Hepatitis C Awareness Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Հեպատիտի թեստավորման ազգային օրը (National Hepatitis Testing Day) *
  • ԱՄՆ - ՄԻԱՎ վարակի իրազեկման ազգային օրը *
  • ԱՄՆ - Տղաների և աղջիկների ակումբների օրը (Boy’s Club and Girls Club Day) *
  • ԱՄՆ - Որևէ բույս տնկելու օրը (Plant Something Day) *
  • ԱՄՆ - Դինոզավրի օրը (Dinosaur Day) *
  • ԱՄՆ - Մայիսյան շողերի ազգային օրը (National May Ray Day) *
  • ԱՄՆ - «Սատանի կեր»տորթի ազգային օրը (National Devil’s Food Cake Day) *
  • Հունաստան - Պոնտական հույների ցեղասպանության հիշատակի օրը
  • Շրի Լանկա - Հիշատակի օրը 
  • Չինաստան - Զբոսաշրջության ազգային օրը(National Tourism Day) 
  • Ռուսաստան - ՆԳՆ ծառայության և մարտական ​​պատրաստության ստորաբաժանումների օրը 
  • Ռուսաստան - Մանկական հասարակական կազմակերպությունների օրը
  • Ռուսաստան - Ռուսական վառարանի օրը
  • Ռուսաստան - Հեծելազորային ավիացիայի օրը *
  • Ռուսաստան - Հորիզոնի առագաստների օրը
  • Վիետնամ - Հո Շի Մինի ծննդյան օրը

* Մայիսի 19-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Եվրահանձնաժողովը թույլ տվեց ներկրել գենափոխված մթերք՝ «Վեքսել 11»-ը։
1997 - ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվում Հենրիկ Խաչա­տր­յանը, ով Ռ.Քոչարյանի իշխանավարության հենց մասհացավ՝ կասկածելի ինքնասպանության հանգամանքներով։
1991 -
Քուվեյթում ցմահ բանտարկության են դատա­պարտում մար­դու, որը Սադամ Հուսեյնի նկարով մայկա էր հագել։
1979 - Կայացավ էրիկ Կլեպտոնի և Փեթի Բոյդի հարսանիքը։

  • Բոյդին են նվիրված Էրիկ Կլեպտոնի ամենահայտնի երգերը՝ «Layla», «Wonderful Tonight», «Bell Bottom Blues», «Old Love», «Golden ring» և ուրիշներ։

1971 - Բացվեց Երևանի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել է նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
1960 - Ճանաչված դիջեյ Ալան Ֆրիդին, որը շրջանառության մեջ էր մտց­րել ռոքնռոլ եզրույթը, մեղադրեցին կաշառակերության մեջ, և նա հեռա­ցավ բնագավառից։
1951 - Փարիզում բացվեց հռչակա­վոր «Crazy Horse» կաբարեն։
1930 - ԱՍՆ-ի ֆինանսների նախա­րարն արգելեց խորհրդային լուցկինե­րի ներմուծումը։
1915 - Վա­նի մե­կամս­յա ինք­նա­պաշտ­պա­նու­թյան հաղ­թա­կան ավար­տը:
1911 - Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։
1910
 - Հալլեյի գիսաստղը կրկին ան­ցավ Երկրի մոտով։
1906 - Բացվեց Իտալիան և Շվեյցարիան Ալպերի տակով կապող Սիմփլոնի 19,7 կմ երկարությամբ երկաթու­ղային թունելը։
1875 - Փարիզում ստեղծվեց կշռաչա­փերի միջազգային բյուրոն։
1842 - Տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի առաջնախաղը։
1817 - Պե­տա­կան գոր­ծիչ Կռ­ճիկ­յա­նի ջան­քե­րի շնոր­հիվ Ռաշ­իդ և Ալի փաշ­ա­նե­րը ստա­ցան կայ­սե­րա­կան հրո­վար­տակ, որով հաս­տատ­վեց եր­կու պատ­րի­ար­քա­րա­նի ժո­ղով­նե­րը՝ Հո­գևոր ժո­ղո­վը 14 ան­դա­մով և Գե­րա­գույն ժո­ղո­վը 20 ան­դա­մով:

  • Սա Ազ­գա­յին Սահ­մա­նադ­րու­թյան նա­խա­քայլն էր:

1802 - Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։
1780 - Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»։
1728
 - Մոսկվան կրկին Ռուսաստա­նի մայրաքաղաք դարձավ, և Պետրոս 2-ը թագադրվեց այստեղ։

  • Նրա մահից հետո մայրաքաղաքը կր­կին Պետերբուրգ տեղափոխվեց, բայց Մոսկվան մնաց ռուսական կայսրերի թագադրման վայրը։

1712 - Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։
1649 - Ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։
1571 - Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպես Լեգասպին հիմնեց Մանիլա քա­ղաքը։
1568 - Մարիա 1-ին Թյուդոր թագու­հու հրամանով Շոտլանդիայի թագու­հի Մարիա Սթյուարտին փակեցին Ֆոտերինգի ամրոցում։
325 - Նի­կի­ա քա­ղա­քում հրա­վիր­վեց առա­ջին տի­ե­զե­րա­կան ժո­ղո­վը, որ­տեղ ըն­դուն­վեց «Նի­կի­ա­կան հան­գա­նա­կը»:


ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Հովհաննես Գաբուզյան, հայ շախմատիստ
1979 - Դիեգո Ֆորլան, ուրուգվայցի ֆուտբոլիստ
1977 - Նատալյա Օրեյրո, լատինո-փոփ ոճում ուրուգվայցի երգչուհի, դերասանուհի 
1976 - Քեվին Գառնեթ, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1974 - Էմմա Շապլին, ֆրանսիացի երգչուհի
1971 - Արմեն Գրիգորյան, հայ դուդուկահար
1971 - Լեռա Կուդրյավցևա, ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի
1955 - Ջեյմս Գոսլինգ, Օրաքլ ընկերության համահիմնադիրներից
1953 - Շավարշ Կարապետյան, լողորդ, աշխարի 17-ակի չեմպիոն
1949 - Միքելե Պլաչիդո, իտալացի դերասան
1946 - Անդրե դը Ջայնթ, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և դերասան
1945 - Պիտ Թաունսենդ, բրիտանացի ռոք-կիթառահար, երգիչ, երգերի հեղինակ
1938 - Իգոր Տեր-Հովհաննիսյան, հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ)
1930 - Վեռնոն Ահմաջյան, հայազգի հայտնի քարաքոսաբան
1928 - Սերգեյ Մերգելյան, մաթեմատիկոս, ՀԳԱ ակադեմիկոս
1927 - Գարիկ Բանդուրյան, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
1922 - Օհան Դուրյան, հայ մեծանուն դիրիժոր
1913 - Մկրտիչ Կորյուն, հայ բանաստեղծ, առակագիր
1892 - Համո Բեկնազարյան, հայ նշանավոր կինոդերասան և կինոռեժիսոր

  • Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկն է։ Նրա անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 19, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon