Պատմության այս օրը. մայիսի 22


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Կատարվում է 634 մետր բարձրության աշխարհի ամենաբարձր Tokyo Skytree հեռուստաաշտարակի բացումը:
1992 - Խորվաթիան և Սլովենիան դարձան ՄԱԿ-ի անդամ:
1972 - Ցեյլոն կղզին հռչակվեց Շրի Լանկա հանրապետություն:
1972 - Ռիչարդ Նիքսոնը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով այցելեց ԽՍՀՄ։
1939 - Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը:
1911 - Հիմնադրվեց կինոլոգների միջազգային ֆեդերացիան:
1906 - Ռայթ եղբայրները պատենտավորեցին իրենց թռչող սարքը։
1900 - Նյու Յորքում հիմնադրվեց Associated Press ինֆորմացիոն գործակալությունը։
1897 - Լոնդոնում բացվում է Թեմզայի տակով կառուցված Բլեքուոլի թունելը:
1892
 - Դոկտոր Վաշինգտոն Շեֆիլդը ստեղծեց տյուբիկ ատամի մածուկի համար։
1864 - Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա և հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը` նահանջում են:
1813 - Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի առաջնախաղը:
1455 - Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը:
ն.Ք. 334
 - Գրանիկոսի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացու բանակը հաղթում է պարսից արքա Դարեհ III-ին:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ