Պատմության այս օրը. մայիսի 5


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Ռազմական խռովություն վրացական բանակի Մուխրովանիի զրահատանկային գումարտակում։

  • Նույն օրը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խռովարարները հանձնվել են։ Ղեկավարների մի մասը, նրանց մեջ գումարտակի հրամանատարը՝ Մամուկա Գորգիշվիլին, ձերբակալվել են, մյուսները կարողացել են փախչել։

2004 - Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվեց 104 միլիոն դոլարով:
2000 - Տեղի ունեցավ մոլորակների շքերթը, երբ Արեգակը, Յուպիտերը, Սատուրնը, Մարսը, Մերկուրին և Լուսինը մեկ շարքի վրա են գտնվել:

  • Մոլորակների շքերթի ժամանակ արեգակնային համակարգի մոլորակները չափազանց մոտ են գտնվում և միաժամանակ տեսանելի են դառնում: Նման մոլորակային շքերթներ տեղի են ունենում 18-20 տարին մեկ անգամ և գիտնականների կանխատեսմամբ մոլորակային շքերթը կկրկնվի 2022թ.:

2000 - Միայն Հյուսիսային Ամերիկայում I love you համակարգչային վիրուսը միլիարդ դոլարի վնաս տվեց։
1975 - Սուեզի ջրանցքի բացումը:
1955 - Ուժի մեջ մտավ Վարշավյան համաձայնագիրը:
1951 - Մեծ Բրիտանիայում ցուցադրվեց առաջին հատուկ խաղերի համար պատրաստված Nimrod համակարգիչը:
1949 - 10 եվրոպական երկրներ համաձայնագիր ստորագրեցին Եվրոպայի Խորհուրդ ստեղծելու մասին:
1921 - Կոկո Շանելը հանրությանը ներկայացրեց Chanel No. 5 օծանելիքը:
1816 - Լույս է տեսնում Ջոն Քիթսի առաջին սոնետը։
1494 - Քրիստափոր Կոլումբոսը հասնում է Ջամայկայի ափերին։
1260 - Խուբիլայը դառնում է Մոնղոլական կայսրության մեծ խան։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ