Պատմության այս օրը. մայիսի 6


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում օծվեց այժմ քաղաքի միակ գործող Սուրբ Հակոբ եկեղեցին:
2007 - Կրկնակի ընտրություններից հետո Ֆրանսիայի նա­խա­գահ է ընտրվում Նիկոլյա Սարկոզին։
2001
- Եր­կիր վե­րա­դար­ձավ առա­ջին տի­ե­զե­րա­կան զբո­սաշր­ջի­կը:
2001 - Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը այցելեց մզկիթ:
1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը և Ֆրան­սիա­յի նախագահ Ֆրանսուա Միտերանը մեծ հանդիսությամբ բացեցին Լա Մանշի նեղուցի տակով անցնող Անգլիան Ֆրան­սիային միացնող թունելը։
1990 - Բացվեց Ռումինիայի և Մոլդովիայի միջև սահմանը։
1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ ստացավ «Ցասման ողկույզներ» վեպի համար։
1950 - 18 ամյա Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնանում է։
1937 - Գերմանական մարդատար օդագնացության պարծանք «Հինդենբուրգ» դիրիժաբլը Նյու Ջերսիում գտնվող ռազմա-օդային բազաներից մեկում վայրէջք կատարելու պահին հրդեհվեց և տապալվեց։

  • Դիրիժաբլի մեջ գտնվող 97 մարդկանցից 35-ը զոհվեցին, մնացածը ստացան ծանր մարմնական վնասվածքներ։

1918 - Ավարտվեց Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։
1914 - Բրիտանիայի լորդերի պալատում մերժվեց կանանց ընտրության իրավունք տալու նախագահը։
1910 - Գևորգ V-ը դարձավ Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքան։
1908 - Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսեցին թռչել։
1889 - Փարիզում ավարտվում է Էյֆելյան աշտարակի շինարա­րու­­թյունը։
1872 - Անգլիայում հիմնադրվեց Ֆուտբոլի գավաթը։
1835 - Լույս տեսավ ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։
1840 - Շրջանառության մեջ մտավ աշխարհի առաջին նամականիշը՝ «Սև պեննին»։
1833 - ԱՄՆ-ում արտադրվեց առաջին պողպատե գութանը։
319 -
Առաքյալի հավասար սուրբ Նինոն կնքեց Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին։

  • Ուղղափառությունը դարձավ Վրաստանի պաշտոնական կրոն։

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ