Պատմության այս օրը. մայիսի 7

Պատմություն 07.05.2020   10:00   145

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ռադիոյի օրը

1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը: Եվ հենց Պոպովը մայիսի 7-ին ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կրոնշտադի միջև: Դրա համար էլ այդ օրը Ռուսաստանում և այնուհետև Խորհրդային Միությունում դարձավ «Ռադիոյի օր»։
Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ պրոյեկտը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին և կյանքի կոչեց 1901 թվականին. Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա):
Առաջին անգամ Ռադիոյի օրը ԽՍՀՄ-ում տոնականորեն նշվեց 1925 թվականին, իսկ 1945 թվականից մինչ օրս այն նշվում է ամեն տարի:

  • ՁԻԱՀ-ից տառապող որբերի միջազգային օրը (World AIDS Orphans Day)
  • Весак (UN Day of Vesak) *
  • Գաղտնաբառի համաշխարհային օրը (World Password Day) *
  • Cosmopolitan-ի օրը (Cosmopolitan Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Աղոթքի ազգային օրը (National Day of Prayer) * 
  • ԱՄՆ - Բանականության ազգային օրը (National Day of Reason) *
  • ԱՄՆ - Լավագույնը  լինելու օրը (Be Best Day) *
  • ԱՄՆ - Փաթեթավորման դիզայնի ազգային օրը (National Packaging Design Day) *
  • ԱՄՆ - Տուրիզմի ազգային օրը (National Tourism Day) 
  • ԱՄՆ - Ոչխարի տապակած տոտիկի ազգային օրը (Roast Leg of Lamb Day)*
  • ԱՄՆ - Ապասոսնձման ազգային օրը (National Paste Up Day) *
  • ԱՄՆ - Խոչնդոտների մասին իրազեկման ազգային օրը (National Barrier Awareness Day) *
  • ԱՄՆ - Loves Baby Soft-ի օրը (Loves Baby Soft Day) *
  • Բանգլադեշ - Ինժեների օրը
  • Բելառուս - Ռադիոյի, հեռուստատեսության և կապի աշխատողների օրը
  • Դանիա - Աղոթքի օրը
  • Լիտվա - Տպագրության, լեզվի և գրքի վերականգնման օրը
  • Կանադա - Երեխաների և երիտասարդների հոգեկան առողջության պաշտպանության ազգային օրը
  • Հայաստան - Ռադիոյի օրը
  • Ղազախստան - Հայրենիքի պաշտպանի օրը 
  • Ղրղզստան - Կապի աշխատողների օրը
  • Շոտլանդիա - Գարնան օրը  
  • Պորտուգալիա - Ծովի մարդու օրը *
  • Ռուսաստան - Զինված ուժերի հիմնադրման օրը
  • Ռուսաստան - Կապավորի և ռադիոտեխնիկական ծառայությունների մասնագետի օրը
  • Ռուսաստան - Նախագահական գումարտակի օրը
  • Ռուսաստան - Քրեակատարողական տեսչության աշխատողների օրը
  • Ռուսաստան - Բաց պատուհանների օրը
  • Սալվադոր - Զինվորի օրը (Soldiers’ Day) 
  • Վիետնամ - Դենբենֆուի ճակատամարտի հաղթանակի օրը
  • Տաջիկստան - Կապի աշխատողների օրը

* Մայիսի 7-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Առավոտյան ժամը 00:02-ին իր ավտոտնակի դիմաց ծեծի ենթարկվեց «Շանթ» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Նվեր Մնացականյանը, որը նրա կարծիքով կապված է իր լրագրողական գործունեության հետ:

  • Իսկ ըստ ՀՀ ոստիկանապետի հետազոտության, միջադեպը եղել է թյուրիմացության արդյունք՝ Նվեր Մնացականյանին բռնության ենթարկողը նրան շփոթել է մեկ այլ անձի հետ:

2008 - Հայաստանի Հանրապետության և Լիխտենշտայնի իշխանապետության միջև  հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:
2003 - Տեղի ունեցավ ռեժիսորներ Էնդի Վաչովսկիի և Լանա Վաչովսկիի «Մատրիցա. Վերալիցքավորում» ֆիլմի պրեմիերան։

  • Գլխավոր դերերը մարմնավորում են Կիանու Ռիվզը, Հյուգո Ուիվինգը, Կերի-Էնն Մոսը, Լորենս Ֆիշբորնը, Հերոլդ Պերինոն, Ջադա Պինկեթ Սմիթը, Մոնիկա Բելուչին, Գլորիա Ֆոսթերը, Ջինա Տորեսը, Նետանիել Լիսը:

1997 - Տեղի ունեցավ ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմի պրեմիերան։

  • Գլխավոր դերերը մարմնավորում են Բրյուս Ուիլիսը, Միլա Յովովիչը, Գարի Օլդմենը, Յեն Հոլմը, Քրիս Թաքերը, Լյուկ Պերին, Բրայոն Ջեյմսը, Թոմ (Տայնի) Լիսթեր կրտսերը, Լի Էվանսը, Չարլի Կրիդ-Մայլզը:

1994 - ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց Շուշի մեդալ ԼՂՀ պետական պարգև:
1945 - Ռեյմսում, որը Փարիզից հեռու է 150 կմ, գերմանացիները ստորագրեցին անվերապահ կապիտուլացիայի ակտը:

  • Ստալինի առաջարկով բերմախտի շարունակվող դիմադրության հետ կապված, դաշնակիցները համաձայնեցին Ռեյմի ակտը ճանաչել կապիտուլացիայի նախնական արձանագրություն: Եվ միայն 1945 թվականի մայսի 9-ին 0 ժամ 43 րոպեին մարշալ Ժուկովը Խորհրդային երկրի անունից Բեռլինում ստորագրեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը։

1915 - Գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավի վրա։

  • Շոգենավի 1198 ուղևորներ զոհվեցին։

1904 - Ռուսական կայսրությունում վերացվում է 1864 թ. մտցված լատինատառ լիտվերեն տպագրության արգելքը (ռուս.)։

  • Լիտվայում նշվում է որպես տպագրության վերադարձի օր։

1895 - Ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն:
1866 - Կ. Պոլ­սի Գու­լե­գա­փու թա­ղա­մա­սում հիմ­նադր­վեց ֆրանկ­մա­սո­նա­կան «Սեր» գաղտ­նի ըն­կե­րու­թյու­նը, որի ան­դամ­ներն էին Մ.Մա­մուր­յա­նը, Հ.Սվաճ­յա­նը, Ս.Թագ­վոր­յա­նը:
1663 - Լոնդոնում բացվեց Դրուրի-Լեյն թատրոնը, որն Անգլիայում ամենահինն է:


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Ժերեմի Մենեզ, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1979 - Արմեն Օհանյան, հայ արձակագիր, հանրային կապերի մասնագետ
1965 - Օուեն Ջեյմս Հարթ, կանադացի սիրողական և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1941 - Կարեն Գևորգյան, ռեժիսոր
1938 - Մհեր Բեժանյան, հայ բանաստեղծ
1923 - Ջոզեֆ Հելեր, ամերիկյան արձակագիր-վիպասան
1912 - Ժաննա Թովմասյան, ժողովրդական դերասանուհի
1905 - Վահան Դաքեսյան, հայ բանաստեղծ, արձակագիր
1901 - Գարի Կուպեր, ամերիկացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր 

  • Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում ընդգրկվել են նրա 3 դրական հերոսները։

1893 - Եղիշե Շեկ-Հովսեփյան, հայ բժիշկ, Հայաստանում դա­տա­բժշկագիտության հիմնադիր 
1892 - Արչիբալդ Մաքլիշ, ամերիկացի բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս
1861 - Ռաբինդրանաթ Թագոր, հնդիկ բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան դափնեկիր 
1857 - Վասիլի Բարնովի, վրացի արձակագիր
1840 - Պյոտր Չայկովսկի, երգահան 
1833 - Յոհանես Բրամս, գերմանացի երգահան 
1827 - Շառլ Թեոդոր Անրի դը Կոստերի, բելգիացի գրող
1728 - Վիտո Նիկոլո Մարչելո Անտոնիո Ջակոմո Պիչինի, իտալացի երգահան
1711 - Դևիդ Հյում, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ
 951 - Գրիգոր Նարեկացի, բանա­ս­տեղծ, փիլիսոփա 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մայիսի 7


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon