Օրը կգա, բարին՝ հետը

Անդրես Էսկոբար. ֆուտբոլիստ, ով սպանվեց ինքնագոլի պատճառով

00:02:00
Դիտումներ: 8 Ավելացրեց: armenlur armenlur 
Տեսանյութեր 4 0.0
Կոլումբացի ֆուտբոլիստ, Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող, ով կարիերայի մեծ մասը անց է կացրել «Ատլետիկո Նասիոնալ» ակումբում, Անդրես Էսկոբարը (իսպ.՝ Andrés Escobar Saldarriaga) ծնվել է 1967 թվականի մարտի 13-ին:

1994 ֆուտբոլի աշխարհի գավաթի խմբային փուլում դաշտի տերերի՝ ամերիկացիների հետ խաղում, Էսկոբարը ամերիկացի կիսապաշտպանի հարվածից հետո՝ փորձելով հեռացնել գնդակը, այն ուղարկեց սեփական դարպասը։ Կոլումբիան այդ խաղը պարտվեց և գործնականում դուրս մնաց հետագա պայքարից։ Էսկոբարը թիմի հետ վերադարձավ հայրենիք և ինքնագոլից 10 օր անց` 1994 թվականի հուլիսի 2-ին, սպանվեց Ումբերտո Մունյոսի կողմից։ Մունյոսը 12 փամփուշտ արձակեց Էսկոբարի վրա, երբ նա գտնվում էր մեքենայում։ Ամեն մի կրակոցից հետո Մունյոսը բղավում էր` Gracias por el auto gol en la propia puerta (Շնորհակալություն սեփական դարպասին ինքնագոլի համար)։ Էսկոբարը մահացավ հիվանդանոցի ճանապարհին։
Էսկոբարին մինչև հիմա մեծ պատվով են հիշում Կոլումբիայում, հատկապես իր ակումբի երկրպագուները։ Ումբերտո Մունյոսը դատապարտվեց 43 տարվա ազատազրկման, սակայն դուրս եկավ բանտից 11 տարի անց լավ պահվածքի համար։
  • Русский
  • 00:02:00
Մեկնաբանություն: 0
avatar
+18

ArmenLur.am` հարթակ անկախ լրագրողների համար