20:22, 05.12.2024

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին

«Առողջություն»
 
Միջին չափի 2 վարունգ, 2 գազար, 2 խնձոր, 2 լոլիկ, 2-3 հատ մառոլի տերևներ, 1/4 կիտրոն, աղ, պղպեղ, 100 գրամ թթվասեր
Թարմ վարունգը, գազարը, խնձորը բարակ շերտերով կտրտել, իսկ մառոլի տերևները բաժանել 2-3 մասի: Ամբողջ զանգվածը լավ խառնել, ավելացնել թթվասեր, կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ:
 
Մատուցելիս երեսը զարդարել լոլիկի շերտերով: Թարմ բանջարեղենով ու խնձորով պատրաստված նման սալաթը հագեցած է բավականաչափ վիտամիններով:
 

 
Բադրիջանով սալաթ
 
1. Ընտրել լավորակ բադրիջաններ, խորովել, կեղևից մաքրել, կտրատել՝ հետը խառնելով 2-3 հատիկ ծեծած սխտոր. 4-5 ճաշի գդալ արևածաղկի ձեթը, 2 ճ. գդալ քացախը, աղը, սև և կարմիր պղպեղը իրար հետ լավ խառնել ու լցնել բադրիջանների վրա և զգուշությամբ խառնել, որպեսզի բադրիջանները շատ չտրորվեն, ապա ամբողջ զանգվածը լցնել լայն սկուտեղի մեջ, կողքերը զարդարել լոլիկի շերտերով և կտրտած կարոսով:
 
2. Չորացրած բադրիջանը երեկոյան թրջել եռացած ջրով, թողնել մինչև հաջորդ օրը: Առավոտյան ջուրը թափել, մի քանի անգամ լավ լվանալ տաք ջրով ու եփել: Երբ պատրաստ լինի, քամել, մսաղացով աղալ, ավելացնել աղ, սև ու կարմիր պղպեղ, 3-4 հատիկ ծեծած սխտոր, արևածաղկի ձեթով 2-3 գլուխ սոխառած, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, կտրտած կարոս, լավ խառնել, լցնել բադրիջանի վրա:
Մատուցելիս վրան լցնել թթվասեր կամ խառնել 1 բաժակ ծեծած ընկույզ:

 
Բանջարեղենի սալաթ ձմեռվա համար
 
2 կգ գազարը մաքրել, քերիչով մանրացնել, ավելացնել՝ 1 կգ կարմիր պղպեղ (կտրատած), 1 կգ կանաչ պղպեղ (կտրատած), 600 գրամ սոխ (կտրատել օղակաձև), 10 ճաշի գդալ արևածաղկի ձեթ, 10 ճաշի գդալ գինու քացախ, 10 թեյի գդալ կերակրի աղ, 10 թեյի գդալ շաքարավազ, 1 կապ կարոս:
Ամբողջը լավ խառնել, լցնել նախապես լվացած ու ախտահանած բանկաների մեջ և 30 րոպե ստերիլիզացնել:
Կարելի է մատուցել փլավների, մսի և կարտոֆիլի հետ:
Նույն ձևով կարելի է պատրաստել նաև ամռանը:

 
Բողկով և թթվասերով սալաթ
 
4 հատ միջին չափի բողկ, 200գ թթվասեր, 3 հատ ձու, աղ
Բողկը մաքրել, լվանալ, կտրատել բարակ շերտերով: Եփած ձվի դեղնուցը առանձին ամանում լավ տրորել, ավելացնել թթվասեր, աղ, որից հետո վրան լցնել բողկը, խառնել, վերջում ավելացնել կտրտած սպիտակուցը:
 

 
Գազարով սալաթ
 
1 կգ գազարը մաքրել, լվանալ, քերիչով մանրացնել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղ, 3-4 հատիկ ծեծած սխտոր, 2 ճ/գ քացախ, կարոս, 2-3 ճաշի գդալ արևածաղկի ձեթ և 100 գրամ թթվասեր:
 

 
Երշիկով կամ ապխտած մսով սալաթ
 
200 գրամ երշիկ, 4-5 հատ խաշած կարտոֆիլ, 1 հատ խնձոր, նեխուր (քարավուզ), 2-3 փունջ մարոլ, քաղախ, թթվասեր, աղ, 1 հատ թթու վարունգ, 1 հատ սոխ
Երշիկը, կարտոֆիլը, կեղևը մաքրած խնձորը, նեխուրը, մարոլը, վարունգը կտրատել շերտերով, ավելացնել աղ, սոխ, թթվասեր, լավ խառնել ու մատուցել:
 

 
Խնձորով, կաղամբով, նեխուրով սալաթ
 
0,5 կգ կաղամբ, 300 գրամ մարոլ, 150 գրամ նեխուր, 1-2 հատ խնձոր, աղ, 2 ճաշի գդալ քացախ
Կեղևը մաքրած խնձորը կտրատել շերտերով, ավելացնելկտրտած կաղամբ, նեխուր, աղ, քացախ: Լավ խառնելուց հետո մատուցել մսեղենի (տապակած կամ խաշած), ձկնեղենի հետ:
 
Կարելի է մատուցել նաև որպես սառը ուտեստ:
 

 
Կաթնաշոռով սալաթ
 
Վերցնել 400 գր. կաթնաշոռ, վրան լցնել աղ (ըստ պահանջի), սև և կարմիր պղպեղ, 3-4 հատիկ ծեծած սխտոր, 3 ճաշի գդալ արևածաղկի ձեթ, կարոս, լավ խառնել, մատուցելուց առաջ լցնել փոքրիկ ափսեների մեջ՝ ձևավորելով դանակով կամ պեչենու ձևավոր կտրիչներով:
 

 
Կաղամբով սալաթ
 
Վերցնել 1 կգ պինդ կաղամբ, մանր կտրտել, լվանալ, թողնել քամվի, լցնել էմալապատ թասի մեջ, խառնել աղ, 4-5 հատիկ ծեծած սխտոր, 2 ճաշի գդալ քացախ, 3-4 ճաշի գդալ արևածաղկի ձեթ, 2 գլուխ սոխ, կարոս, գազար, լավ խառնել ու մատուցել փլավի, կարտոֆիլի, կոտլետի կամ քաբաբի հետ:
 

 
Կանաչ լոբիով սալաթ
 
1 կգ կանաչ լոբին լվանալ, առանց կտրատելու խաշել, ընթացքում ավելացնել աղ, (չթողնել շատ փափկի), քամել և դասավորել լայն էմալապատ կամ ապակյա սկուտեղի մեջ: Առանձին թասի մեջ լցնել 2 գլուխ ծեծած սխտոր, 1 թեյի բաժակ քացախ, խառնել և լցնել լոբու վրա՝ վերջում ավելացնել մանր կտրտած կարոս:
 

 
Կանաչ ոլոռով սալաթ
 
1 բանկա կանաչ ոլոռը քամել, լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել սխտոր, արևածաղկի ձեթ, սև պղպեղ, կարոս, ամբողջ զանգվածը լավ խառնել, լցնել սալաթի համար նախատեսված փոքր խոր ամանի մեջ, վրան լցնել թթվասեր:
 

 
Սալաթ կարմիր ճակնդեղով
 
1 կգ կարմիր ճակնդեղը խաշել այնքան ջրով, որ եփվելուց հետո ջուր չմնա կաթսայում, ապա սառեցնել, քերիչով մանրացնել կամ դանակով գեղեցիկ կտրատել, ավելացնել 1 գլուխ սխտոր, 2 ճաշի գդալ քացախ, սև պղպեղ, կարոս, 100 գրամ թթվասեր և լավ խառնել:
 
Մատուցել սառը վիճակում:
 

 
Կարմիր լոբիով սալաթ
 
Վերցնել 0,5 կգ կարմիր լոբի (կարելի է բոլոր տեսակի հատիկավոր լոբիով), մաքրել, լվանալ ու խաշել, ընթացքում ավելացնել աղ, հետո քամել, լցնել թասի մեջ, ավելացնել կարմիր պղպեղ, 3-4 գլուխ օղակաձև կտրտած սոխ, կարոս, համեմ, 4 ճաշի գդալ արևածաղկի ձեթ:
 
Սպիտակ լոբիով պատրաստելիս կարմիրի փոխարեն պետք է օգտագործել սև պղպեղ:
 

 
Կարտոֆիլով սալաթ
 
1 կգ կարտոֆիլը խաշել, կեղևը մաքրել, կտրտել փոքրիկ քառակուսու պես, ավելացնել սև պղպեղ, աղ, 3 գլուխ սոխ, կարոս, կիտրոնի աղ, 4-5 ճաշի գդալ ձեթ, 2-3 ժամ թողնել սառնարանում, հետո օգտագործել:
 

 

Մուտք  /  Գրանցում

Яндекс.Метрика

© Copyright 20.01.2014 - 2024, All rights reserved. Design by Armen's Team