2020 թվականի կանխատեսումները

Կանխատեսումներ 16.01.2020   23:30   1632

Վանգայի կանխատեսումները - Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան նվազում են Վանգայի մարգարեությունների ճշգրտությունը: Այնուամենայնիվ, 2020 թվականի համար սեփական ապագայի և մեր քաղաքակրթության ընդհանուր հեռանկարների Վանգայի կանխատեսումները, անկասկած, արժանի են ուշադրության:

Համաշխարհային տնտեսություն - Համարվում է, որ պայծառատեսի 2020 թ. կանխատեսումը վերաբերում է միջազգային ֆինանսական համակարգին։ փողը պետք չի լինելու,- մի անգամ նա կանխատեսել էր նա: Թվերն են դառնալու փող:
Էներգիայի աղբյուրը, որը կներդրվի մեր կյանքում, կստվերի արևի էներգիան: Այս փաստը Վանգան կապում էր փողի պետք չլինելու թեմայի հետ: Միգուցե խնդիրն այն է, որ նման հայտնագործությունը լիովին խառնելու է էներգետիկ ոլորտի գլոբալ գործընթացները կառավարողների «խաղաքարտերը»:

Հասարակություն - Մոտավորապես 2020 թվականի համար Վանգան վաղուց մոռացված մի հիվանդության բռնկում էր կանխատեսում: Նա չէր նշում, թե մարդիկ կոնկրետ ինչի հետ են բախվելու: Մասնագետները ենթադրում են, որ հիվանդությունը կարող է լինել արևի ակտիվության մեծացման հետևանք: Եթե ​​այս ենթադրությունը ճիշտ է, ապա խնդիրը բավականին արագ կլուծվի և հետագա զարգացում չի ունենա: Ի վերջո, արդեն 2021 թվականից Արևի ակտիվությունը կրկին վերադառնլու է նորմալին:

Հաջորդ տարի Եվրոպայում կրոնական իրավիճակը կարող է վատթարանալ: Եթե ​​դա տեղի ունենա, ապա, ամենայն հավանականությամբ, դա կարտահայտվի տարբեր հավատքի մարդկանց փոխադարձ դժգոհության հսկայական աճով: Ավելին, գործը չի սահմանափակվելու միայն 2020 թվականով: Այս ամենը կտևի առնվազն մի քանի տարի:

Սակայն աշխարհում համաշխարհային հանրության առողջացմանն ուղղված պայքար է ընթանում: Արդյունքում հույս կա, որ կգերակշռեն մարդկային նորմալ արժեքները և աշխարհում կստեղծվի բոլորի համար ընդունելի կարգուկանոն:

Նոստրադամուսի կանխատեսումները - Նոստրադամուսը կատարյալ կանխատեսումներ չի տալիս 2020 թվականի համար: Բայց դա կարևոր չէ. մեզ պետք են իրատեսական կանխատեսումներ: 

Համաշխարհային պատերազմներ. Նոստրադամուսի հետազոտողները 2020 թվականին են վերագրում 5-րդ Ցենտուրիայի (հարյուրյակի) 27-րդ քառյակը, որի բովանդակությունը  ֆրանսերեն թարգմանությունից մոտավորապես հետևյալն է.

Սև ծովի մերձակայքում կրակ ու սուրով
Հայտնվում է Պարսկաստանը՝ գրավելու Տրապիզոնը,
Դողում է Արեգակը Ֆարոսի ու Միթիլենի վրա,
Խառնվում է արաբական արյունն Ադրիատիկի ալիքներին:

Սա միանշանակ մեկնաբանվում է որպես Հունաստանի որոշ կղզիների (Ֆարոս և Միթիլեն), ինչպես նաև Եգիպտոսի ու Թուրքիայի տարածքներ Իրանի (Պարսկաստանի) ներխուժման փորձ: Արդյո՞ք դա տեղի կունենա: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, քանի որ Իրանի շուրջ իրավիճակը պարբերաբար սրվում է, և անհնար է կանխատեսել, թե որքան հեռու դա կարող է գնալ: Կա ևս մեկը՝ 5-րդ Ցենտուրիայի 25-րդ քառյակը.

Ռազմատենչ արաբ իշխանը, երբ միավորվում են Արևը, Վեներան ու Առյուծը,
Ընկնում է ծովից եկող Եկեղեցու թագավորության հարվածներից:
Պարսկաստան են փախչում գրեթե միլիոնավորներ,
Գրավվում են Բյուզանդիան ու Եգիպտոսը:

Այս քառյակը նույնպես նկարագրում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը որպես լարվածության կետ, ինչը կարող է դժբախտ հետևանքներ ունենալ: Իմաստը մահմեդական աշխարհի հարձակման փորձերն են քրիստոնեական երկրի վրա, որոնք ձախողվելու են: Գործողությունները տեղի կունենան և 2020-ին, և 2021-ին: Բյուզանդիան պետք է հասկանալ որպես «մահմեդական աշխարհ», որն այս դեպքում կարող է լինել Թուրքիան, Իրանը և, հավանաբար, որոշ այլ երկրներ:
Հենց 2020 թվականին պետք է վերագրվի 2-րդ Ցենտուրիայի 23-րդ քառյակը: Թարգմանաբար այն այսպես է է հնչում.

Պալատում կսկսվի թռչունների որս,
Երբ շուտով այնտեղ իշխանը հայտնվի:
Գետը թշնամուց կսահմանազատվի,
Եվ կգերեվարվի ջրերի տակից:

Այս քառյակը կապված է արաբական աշխարհի ժողովուրդների բարդ հարաբերությունների հետ: Ինչ-որ տեղ կփոխվի իշխանությունը, որից կօգտագործեն չարագործները: Այս խնդրի լուծումը գալու է հեռվից՝ գետից անդին, որը պարզապես պետք է հասկանալ որպես «շատ ջուր»: Մի ուժեղ տերություն, օգտագործելով ստորջրյա ռազմական նավերը (կամ դրա պես այլ միջոցներ), կկարողանա վնասազերծել ագրեսորին և իրավիճակը վերադարձնել խաղաղ հուն:

Կրոն - 2-րդ Ցենտուրիայի 56-րդ քառյակը վերաբերում է մոտ ապագային: Այնտեղ խոսվում է եկեղեցական գործերի, ավելի ճիշտ, եկեղեցական ճգնաժամի մասին.

Ոչ բոլորը կարող են ժանտախտ ու սուր ունենալ,
Բայց բարձունքում կանգնածն իր պղծությունից կընկնի:
Աբբան, տեսնելով նավի խորտակումն ու կործանումը, կմեռնի,
Նրա թիմն ապարդյուն կփորձի բարձրանալ:

Այս քառանկարի իմաստը հետևյալն է. Եկեղեցին դադարել է լինել Երկնքի արքայություն հասնելու միջոց. մինացել են միայն արտաքինն ու արարողակարգերը: Քրիստոնեական եկեղեցու գլուխներն այլևս հոգևորի լույսի ներքո չեն, քանզի աշխարհին ի ցույց են դնում սեփական անկումն ու մեղքերի վիհը: Նրան թվում սրբության ճշմարիտ կերպարներ չկան: Բնականաբար, տվյալ դեպքում խոսքը եվրոպական քրիստոնեության մասին է:

Քաղաքականություն - 2020 թվականին Ռուսաստանը կարող է ակնկալել կարևոր իրադարձություն: Հիմք կա ասելու, որ այս ընթացքում երկիրը կայուն դաշինք կկազմի: Նոստրադամուսը հասկացնում է, թե ում թույլ կտա դիմադրել այդ միությունը: 6-րդ դարի 7-րդ քառյակն ասում է.

Նորնեգրան, Դակիան և Բրիտանական կղզիները
Տագնապած են եղբայրների միացումից:
Ռոմանական գաղիոց առաջնորդի զորքերն արյան ծովում են։
Հետ կշպրտվեն դեպի անտառ:

Ակնհայտ է հիշատակումները մի քանի պատմական տարածքների մասին, որոնք այսօր զբաղեցնում են սկանդինավցիները և, մասնավորապես, նորվեգացիները (Նորներգա), ինչպես նաև այն տարածաշրջանը, որտեղ մասամբ գտնվում են Հունգարիան, Ուկրաինան և նախկին Հարավսլավիան (բոլորը միասին՝ Դակիա): Դրան գումարած Նոստրադամուսը հստակ նշել է Մեծ Բրիտանիան: Ռուսաֆոբիայով առանձնացող հենց այս պետություններն են «տագնապած» միասնական հզոր ուժի հակակշով: Միգուցե նրանց վախերը հատկապես մեծ կլինեն ռոմանական առաջնորդի պատճառով: Դրանում կարելի է կռահել Թրամփին, որի մայրը, ինչպես գիտեք, շոտլանդացի էր (այսինքն ՝ գաղիական արյամբ):

Պավել Գլոբայի կանխատեսումները - Գլոբայի կանխատեսումները վերաբերում են տնտեսագիտությանը, քաղաքականությանը և մեր գոյության այլ կարևոր կողմերին: Բոլոր հիմքերը կան հավատալու, որ մեր ապագայի տեսլականը միանգամայն օբյեկտիվ և իրատեսական է:

Տնտեսության կանխատեսում - Ընդհանուր առմամբ ճգնաժամն աշխարհում կշարունակվի, սակայն կանխատեսողը 2020 թվականը նշում է որպես վերջին փուլ: Հաջորդ տարվա ավարտից հետո իրավիճակը կսկսի աստիճանաբար վերադառնալ նորմալ հունի:

Քաղաքականության մասին. 2020 թվականը կդառնա միաբևեռ կամ երկբևեռ սոցիալական համակարգից դեպի բազմաբևեռ անցում կատարելու ժամանակը: Այն պետությունները, որոնք այսօր համարվում են համաշխարհային քաղաքական իրավիճակի վրա գլոբալ ազդեցություն ունեցող, հաջորդ տարվանից կայուն կերպով կկորցնեն իրենց ազդեցությունն ու նշանակությունը: Եվ այն երկրները, որոնք ներկայումս չեն համարվում առաջատարներ, աստիճանաբար կշիռ ձեռք կբերեն:

Սովորական զենքի օգտագործմամբ տեղական նշանակության պատերազմները կշարունակվեն, և հազիվ թե ակնկալվի, որ ռազմական հակամարտությունները հաջորդ տարվա ընթացքում կլուծվեն:

Թարո կանխատեսում - 2020-ի տիրակալը Կայսրն է: Այս Առկա թղթաքարտն ի վիճակի է հիմնովին կարգավորել մեր կյանքի ընթացքը: Այս ժամանակահատվածում, հավանաբար, դրականն շատ ավելի կլինի, քան բացասականը։

Կայսրը շատ բաներով է լավ: Սա կայունություն և տրամաբանություն է, արժանապատվություն և հեղինակություն, առաջնորդություն և հաջողություն: 2020 թվականին շատ բան կախված կլինի այն նկրտումներից և դրդապատճառներից, որոնց միջոցով մարդիկ կմոտենան իրենց նպատակներին, խնդիրներին և մտադրություններին: Կայսրը տարվա լավ ղեկավարն է, քանի որ նա անպայման հանգամանքներն այնպես կշտկի, որ շատ խնդիրներ կլուծվեն և մենք կկարողանանք հիմնավորապես կարգավորել մեր կյանքը:

Կայսրը և քաղաքականությունը - 2020-ին, մենք պետք է ակնկալենք բանականության գերակայությունը հուզականության վրա: Քաղաքական գործիչները, որոնք իրենց որոշումներով առաջնորդվում են իրենց սեփական կրքերով, ստիպված կլինեն փոխել առաջնահերթությունները, կամ ստիպված կլինեն մի կողմ քաշվել՝ տեղ տալով նրանց, ովքեր պրագմատիկ են և խելացի: Այս ժամանակահատվածում առանձնահատուկ նշանակություն կունենա քաղաքական որոշումներ կայացնող անձի ինքնությունը: Առնվազն մի շարք կանայք կլքեն քաղաքականությունը, քանի որ Կայսրը տղամարդու թղթաքարտ է բոլոր առումներով: Կայսեր տարում կարող են կնքվել համաձայնագրեր, որոնք երկար տարիներ կլինեն քաղաքական աշխարհակարգի հիմքը:

Կայսրը և առողջությունը - Կայսրի տարում առողջության ամենախոցելի կողմերը մի քանիսն են:
Առաջինը `ավելորդ քաշը: Ովքեր իրոք քաշի խնդիր ունեն, նախ պետք է հասկանան իրենց  հոգեբանական դժվարությունները, որում հայտնվել են հանգամանքների բերումով, և միայն դրանք վերացնելուց հետո պետք է դիետաների և ֆիզիկական վարժությունների դիմեն:
Երկրորդը գլխացավերն են: Դրանք կարող են առաջանալ տարբեր պատճառներով, բայց ամեն դեպքում պետք չէ ուղղակի դիմանալ: Անպայման պետք է պայքարել նրանց դեմ:
Երրորդը վերաբերում է բացառապես տղամարդկանց: Նրանց խորհուրդ է տրվում չափազանց ուշադիր լինել տղամարդկային առողջության նկատմամբ: Եվ դրա համար նախևառաջ պետք է ակտիվ կենսակերպ վարել, ուշադրություն դարձնել սպորտին և դառնալ հմայիչ:

Հոգևորի մասին - Կայսեր տարում սկզբունքները չափազանց կարևոր են: Այս պահին ինքնախաբեությունը ոչ միայն անարդյունք է, այլև վտանգավոր: Անհրաժեշտ է կողմորոշվել աշխարհայացքի հարցում և հստակ ​​դիրքորոշվել: Շատերը կկարողանան այս ժամանակահատվածը հանդարտ անցնել՝ որոնելով «իրենց» տեղը: Կայսրը կարող է մարդկանց փրկել ծայրահեղություններից, փոխանցել նրանց հոգևոր կայունություն, սթափ մտածողություն և պատասխանատվության զգացում:

Ինչպես վարվել Կայսեր նշանի տակ

Հուշում 1. Գիտակցել պատասխանատվության չափը այս կամ այլ իրավիճակում: Խուսափել շռայլությունից: Չտրվել թեթևամտությանը: Կայսեր տարում ամեն ինչում ցանկալի է ոսկե միջինը: Եվ դա շատ կարևոր է:
Հուշում 2. Պահպանել սեփական նյութական բարիքները: Փորձել հստակ սահմանել ազդեցության գոտին և ունեցվածքը: Ոտնձգություններ չկատարել ուրիշների նկատմամբ: Թույլ չտալ որևէ անօրինական կամ անհիմն ճնշում:
Հուշում 3. Տղամարդիկ, փորձեք իրապես տեր լինել տանը: Ննտանեկան գործերում նախաձեռնող եղեք: Արժե մտածել տան լուրջ վերափոխումների մասին: Հիմնանորոգումը, ձևափոխումը, շինարարությունը հիանալի գաղափարներ են, որոնք 2020 թվականին կարող են իրականացվել ավելի լավ, քան երբևէ: Կանայք, մի փորձեք շատ բան ստանձնել: Ձեր կողքին զգացեք ուժեղ տղամարդ ներկայությունը: Մեծ գործերը վստահեք ձեր տղամարդուն. ինքներդ տղամարդու փոխարեն որոշում մի կայացրեք:
Հուշում 4. Պատշաճ ուշադրություն դարձրեք մասնագիտական գործերին: Կայսրը լավ օգնական է նման հարցերում, ուստի մեղք չէ այդ հնարավորությունից օգտվելը`կարիերայի աստիճաններով առաջ գնալու համար:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         2020 թ., Վանգայ, կանխատեսումներ, Նոստրադամուս, Թարոյի թղթաքարտեր, Պավել Գլոբա


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon