23 մեջբերում Ֆաինա Ռանևսկայայից
- Կան մարդիկ, որոնց ցանկանում ես մոտենալ և պարզապես հարցնել՝ արդյոք դժվար չէ՞ անուղեղ ապրելը։
- Երբ կինն ասում է տղամարդուն՝ դու ամենախելացի մարդն ես, ուրեմն հասկանում է, որ երկրորդ նման հիմարի էլ չի գտնի։
- Կանայք տղամարդկանցից ուշ են մահանվում, որովհետև միշտ են ուշանում։
- Եթե ունես մի մարդ, ում կարող ես պատմել քո երազները, իրավունք չունես քեզ միայնակ համարել։
- Շատ ծանր է հանճար լինել այծիկների շրջապատում։
- Կյանքը չափազանց կարճ է այն վատնելու դիետաների, քծիբ տղամարդկանց և վատ տրամադրության վրա։
- Եթե հիվանդը շատ է ցանկանում ապրել՝ բժիշկներն այստեղ անզոր են։
- Սիրելիս, եթե ուզում ես նիհարել, կեր մերկացած և հայելու առաջ։
- Երիտասարդների ամենասարսափելի բանն այն է, որ ինքներս վաղուց երիտասարդ չենք և չենք կարող կատարել նույն հիմարությունները։
- Չորրորդ անգամ եմ դիտում այդ կինոնկարը և պետք է ասեմ, որ այսօր դերասաններն արտակարգ էին խաղում։
- - Իսկ դուք որտե՞ղ կուզեիք ընկնել, Ֆանինա Գեորգիևնա, դրա՞խտ, թե՞ դժոխք։
- Իհարկե, դրախտը նախընտրելի է կլիմայի տեսանկյունից, բայց ինձ զվարճալի կլիներ դժոխքում՝ շրջապատողների առումով։ - Կինն, իհարկե, ավելի խելացի է։ Դուք երբևէ լսե՞լ եք, որ որևէ կին գլուխը կորցնի տղամարդու գեղեցիկ ոտքերի համար։
- Ես ինձ զգում եմ՝ բայց... վատ։
- - Ինչու՞ են կանայք այդքան շատ ժամանակ և միջոցներ վատնում իրենց արտաքին տեսքի համար, քան մտավոր զարգացման վրա։
- Որովհետև կույր տղամարդիկ ավելի շատ են, քան խելացիները։ - Եթե մարդը քեզ վատություն է արել, նրան կոնֆետ հյուրասիրիր. նա քեզ՝ վատություն, դու նրան՝ կոնֆետ... Եվ այդպես այնքան ժամանակ, քանի դեռ այդ անասունը շաքարախտ ձեռք չի բերել։
- Աստված կնոջը ստեղծեց գեղեցիկ, որպեսզի տղմարդիկ սիրեն նրան, և հիմար, որպեսսզի նրանք սիրեն տղամարդկանց։
- Միֆն այն մասին, թե կանանց անհրաժեշտ է միայն փող, հորինել են տղամարդիկ, որոնք չունեն փող։
- Չկան չաղլիկ կանայք, կա գիրացնող հագուստ։
- Գեղեցիկ կանայք ավելի հաջողակ են, քան խելացիները, որովհետև կույր տղամարդիկ այնքան էլ շատ չեն, իսկ հիմարները՝ անթիվ։
- Սև կատվին չի հետաքրքրում, թե ինչ են խոսում նրա մասին մոխրագույն մկները։
- Միայն դեղահաբը, ուղեղը և հետույքը ունեն երկրորդ կես. ես ի սկզբանե ամբողջական եմ։
- Միայնությունն այն է, երբ տանը հեռախոս կա, բայց զնգում է զարթուցիչը:
- Իսկական տղամարդն այն տղամարդն է, ով հստակ հիշում է կնոջ ծննդյան օրը, բայց չգիտի նրա տարիքը: Այն տղամարդը, որ չի հիշում կնոջ ծննդյան օրը, բայց հստակ գիտի նրա տարիքը դա նրա ամուսինն է:
Ֆաինա Ռանևսկայան (ծննդյան ազգանունը Ֆաննի Գիրշևնա Ֆելդման) ծնվել է 1896 թ. օգոստոսի 15(27)-ին, Տագանրոգում։ Ժամանակակից լրագրողները նրան անվանում են «20-րդ դարի ռուս մեծագույն դերասանուհի» և «երկրորդ պլանի թագուհիներից մեկը»: Ռանևսկայան հայտնի է իր մի շարք աֆորիզմներով, որոնք մեծամասամբ թևավոր խոսքեր են դարձել:
Ֆաինա Գևորգիևնայի կենսագիրներից մեկը՝ Մատվեյ Գեյզերը գրում է. «Ամենապարադոքսայինը Ռանևսկայայի դերասանական ճակատագրի մեջ այն է, որ նա թատրոնում և կինոյում խաղացել է տասնյակ այնպիսի դերեր, որոնց մասին գրող-երկիծաբան Էմիլ Կրոտկին ասել է. «Նրա անունը չէր իջնում ցուցապաստառներից, որտեղ նա անփոփոխ ներառված էր «և ուրիշներ» ցուցակում: Չնայած փոքր, երբեմն էլ էպիզոդիկ դերերին, ռեժիսորներն ու հանդիսատեսը նրան նկատեց ֆիլմում։
Հետաքրքիր ցածր ձայնով Ռանևսկայան ասում է «домомучительница»՝ Ֆրեկեն Բոկ «Կառլսոնը վերադառնում է» (1970) մուլտֆիլմում:
60 տարվա դերասանական կարիերայի արդյունքը եղավ տասնյակ դերեր բեմում, և մոտ երեսունը ֆիլմերում։ Դերասանական գործունեության համար դերասանուհին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոչմանը (1961) և երեք Ստալինյան մրցանակների (1949, 1951 - կրկնակի):
Ֆաինա Գեորգիևնան վախճանվել է 1984 թվականի հուլիսի 19-ին, Մոսկվայի Կունցևյան հիվանդանոցում, ինֆարկտ և թոքաբորբ տանելուց հետո: Դերասանուհու համար հարազատ Տագանրոգում հուշարձան է կանգնեցվել, նրա անունով է անվանվել փողոցներից մեկը, իսկ այն տունը, որտեղ ապրել է Ռանևսկայան, կա հուշատախտակ։
1992 թվականին, Բրիտանական «Ով, ով է» հանրագիտարանը Ֆաինա Գեորգիևնային ընգրկել է 20-րդ դարի տասը ամենանշանավոր դերասանուհիների ցանկում։
