30-ն անց կանանց դասակարգումը տղամարդու աչքերով

Հումոր 03.03.2021   20:00   1272

Սովորական ամուսնացած կին

Ունի ամուսին, մեկ, երկու կամ երեք երեխա, աշխատանք, խոհանոց, լվացք: Ապրում է հաստատագրված առօրյաով. վերկաց - նախաճաշ - երեխաներ - դպրոց - ամուսին - դիմահարդարում - աշխատանք - վազվզոց: Տեղ-մեղ գնալու կամ միասին ժամանակ անցկացնելու հարմար պիտանի չէ: Կատաղած և ծուլորեն է մտնում սեռական կապի մեջ`ամուսնուց վրեժ լուծելու համար, որ առավոտյան զիբիլը չէր թափել: Հեշտանքի երբեք չի հասնում, քանի որ հարաբերվելու կեսից ցատկում է ճչալով՝ լվացքի մեքենան չեմ անջատել, և փախչում է՝ գնումների տոպրակները շխկշխկացնելով:

Կիսամուսնացած կին

Ամուսինն օգտագործվում է միայն որպես փող բերող մեքենա: Սեռական կապի գնում է հեշտ և սանձարձակ: Տեէ-մեղ գնալու հարմար պիտանի չէ, քանի որ զուգընկերոջը միշտ պատմում է նախկին ամուսինների, նրանց կանանց ու սիրուհիների մասին: Հեշտանքի երբեք չի հասնում, քանի որ վճռորոշ պահին հիշում է, որ պետք է մեկ այլ սիրեկանի մոտ գնա: Փախչում է փոթորկի պես՝ մոռանալով ներքնազգեստը հագնել:

Ընտանքի կին

Ոչ մի բանի պիտանի չէ: Խուսափում է հավաքներից, որ սեղանը հավաքելուց օգնություն չխնդրեն: Կինո գնում է քունն առնելու հույսով: Հագնվում է մեկ անգամ և վերջ: Երբեք չի հանվում: Ինտիմ հարաբերություն համարում է երեխու համար սննդամթերք գնելու ընթացքում որևէ մեկի հետ կարծիքների փոխանակումը:

Ընտանիքի մայր

Բոլորին վերևից է նայում: Զանգվածեղ կրծքերով հպարտորեն ճեղքում է մարդկանց ամբոխը՝ երեխաները, կատուներն ու շները վզից կախած ամուսնուց վրա հոխորտալով: Սիրեկանի մոտ գնում է երեխաների և ամուսնուն ուղեկցությամբ՝ նրանց թողնելով հյուրասենյակում խաղալու, մինչ ինքը «գործնական խոսակցություն» է ունենում ննջարանում: Ինտիմ հարաբերությունների համար քիչ պիտանի է`«գործի» ընթացքում կարգադրություններ կատարելու սովորության պատճառով: Հեշտանքի հասնում է, երբ դռան հակառակ կողմից լսում է ամուսնու մեղմ ձայնը՝ «Սիրելիս, մենք ուշանում ենք»:

Ամուսնալուծված կին

Մեկ սենյականոց բնակարան, փոքրիկ երեխա, քաղցրավենիքով թեյ, բազմոց-մահճակալ, չթե գիշերազգեստ։ Հասարակության մեջ դուրս չի գալիս՝ երեխային ոչ մեկի մոտ թողնել չկարողանալու պատճառով: Սեռական կյանքով հազվադեպ է զբաղվում՝ լիակատար ձայնամեկուսացման պայմաններում, որպեսզի նույն սենյակում քնած երեխան չարթնանա: Հեշտանքի չի հասնում, քանի որ րոպեն մեկ վեր է թռնում երեխայի ծածկոցն ուղղելու, օդանցքը բացել-փակելու, թեյամանը դնել-հանելու, զարթուցիչը լարելու  համար:

Ամուսնալուծված ֆշշացնող

Երեխաներ չունի: Նախկին ամուսնուց առգրավված էլեգանտ բնակարան-մեքենա-զարդեղեն: Տականք տղամարդկանց մասին ամեն ինչ գիտի: Բոլորին օգտագործում է: Բոլորից պահանջում է փող, ռեստորաններ, զվարճանքներ: Գնում է բացառապես միայն շքեղ շնորհանդեսներին և պաշտոնական հավաքներին: Տղամարդկանց գնահատում է դրամապանակի պարունակությամբ: Ինտիմ հարաբերությունների համար քիչ պիտանի է`սիրեկանից թանկարժեք ամեն ինչ պոկելու պատճառով: Հեշտանքի հասնում է միայն սիրեկանից ամեն ինչ պոկելուց հետո:

Ամուսնալուծված մանուշակ

43-րդ անգամ հավատում է հավատարիմ և մաքուր սիրո գոյությանը: Կրում է գլխարկներ, շարֆեր, արծաթե մատանիներ: Հավաքների տանելու համար քիչ պիտանի է մշտապես ոգևորվելու և անսահման հիացմունքն արտահայտելու պատճառով, ինչով նմանվում է հիվանդապահի ուղեկցությամբ անվնաս շիզոֆրենիկի: Ինտիմ կյանքում քաղցրիկ է, կպչուն և ձանձրալի։ Հեշտանքի հասնում է սիրեկանի հայացքից և այդ վիճակից դուրս չի գալիս մինչև նրա հեռանալը, որից հետո հեշտանքն անմիջապես վերափոխվում է սև մելանխիայի մինչև հաջորդ հանդիպումը:

Չամուսնացած բանասեր

Մորից ժառանգած անգլիական խստաոճ կոստյում կամ տատիկից ժառանգած մետաքսե փայլուն զգեստ: Բնագրով կարդացել է ամեն ինչ՝ Հոմերոսից մինչև Բորխես: Կյանքից գրեթե բան չի հասկանում: Սնվում է սառը ու մեծ ձվերով՝ ըմպելով թեյի տարբեր տեսակներ: Մարդաշատ հավաքների ժամանակ բոլոր ներկաներին պատմում է, թե ինչպես էր դա արվում Միջնադարում և դատապարտում է ժամանակակից բարքերը, կանանց ազատականացումն ու անառակությունը: Հեշտանք ստանում է միայն հանրային գրադարաններում՝ շումերական սեպագրեր վերծանելուց:

Չամուսնացած կայտառ

Կենսուրախ, թռի-վռի, դմբլո, պարարտ: Միշտ ուրախ է: Բազմամարդ հավաքույթներից պաշտում է աղմկոտ քեֆերը, որի ընթացքում պատմում է, որ սա համեմատելի չէ իրենց վերջին զանգի երեկոյի հետ՝ տժժալն էդպես էր լինում: Անկողնում կրակոտ է և ուրախ: Շատախոս է, ոչ մի ուշադրություն չի դարձնում, թե ինչ գործողությամբ ես զբաղված. պատմում է, թե ինչպես էին նույն բանն անում այն նույն՝ վերջին զանգի երեկոյին։

Սովորական չամուսնացած կին

Արտաքին չունի։ Ներքուստ հաստատապես գիտի, որ իր նպատակն ամուսնությունն է: Ամենուրեք դրսևորվում է ըստ հանգամանքների: Գնահատում է սիրեկանին ընտանեկան կյանքի համապատասխանության տեսանկյունից: Կառչուն է: Նախապես է պլանավորում մարդաշատ հավաքները: Լավ խոհարար է: Քչախոս է: Երբեք չի ծանոթացնում ընկերուհիների հետ: Հանվում է միայն մթության մեջ: Ինտիմ հարաբերություններում թույլ է տալիս միայն ավանդական դիրքը: Հեշտանքի հազվադեպ է հասնում հղիանալ-չհղիանալու մտքերից՝ հանուն ամուսնության:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         տղամարդ-կին

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon