«30 տարի բանակ չենք ունեցել» տարածվող թեզի իմաստը


Պարտության քարոզիչները (ընդ որում նաև կոմանդիր Սասուն Միքայելյանը) Հայոց բանակի օրվա կապակցությամբ առաջ են մղում «30 տարի բանակ չենք ունեցել» թեզը...

Արցախյան առաջին պատերազմում հաղթել ենք հատկապես Հայոց բանակն ադրբեջանական բանակից մի ոտ շուտ կայացնելու շնորհիվ։ 30 տարի որևէ հայ հակառակի մասին կասկած անգամ չի ունեցել։

Իհարկե, ուրացում է «հայոց բանակ չունենալու» թեզ շրջանառելը։ Իրականում, սակայն, ազգակործաններն ավելին են անում, քան ուրացումն է։ 

1920 թվականին, երբ արևմտյան անիրական խոստումներին հավատացած Հայաստանի քաղաքական իշխանությունը Թուրքիայի դեմ ջախջախիչ պատերազմի տարավ հայկական բանակը, այն ավարտվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրով, որով Հայաստանը ոչ միայն կորցրեց Սյունիքը, Նախիջևանն ու Արցախը, այլև ընդունեց թուրքերի՝ հայկական բանակ չունենալու պահանջը։

Հիմա նիկոլականների «30 տարի բանակ չենք ունեցել» թեզի շրջանառումը հաստատում է այն վարկածը, որ Փաշինյանը կատարում է բանակ չունենալու Ադրբեջանի պահանջը։ Դրանով է բացատրվում պատերազմից հետո 2 տարում բանակի վերականգնման ուղղությամբ ոչինչ չանելու փաշինյանական քաղաքականությունը։ 

Իսկ ի՞նչ է նշանակում «30 տարի բանակ չենք ունեցել, հիմա պետք է զրոյից կառուցենք» թեզը։ Սա նշանակում է, որ բանակի վիճակը նախ պետք է հասցնել զրոյի, հետո կառուցել նորը։ «Նոր բանակ կառուցելու» «կռուտիտով» արդարացվում է բանակի քանդումը՝ զրոյացումը, իսկ 5 տարին բավարար է հասկանալու համար, որ փաշինյանական Հայաստանում նոր բանակ չի կառուցվելու։

Ահա և «30 տարի բանակ չենք ունեցել» թեզի ողջ իմաստը։

Արմեն Գևորգյան

Նկարներում՝ կադրեր 1990-ական թվականների Հայոց բանակի զորահանդեսից




Արձագանքներ (1)

    avatar
    0
    1 armenlur • 20:42, 28.01.2023
    Փաշինյանն օր առաջ  պետք է հեռանա, քանի դեռ լիովին չի  կատարել Ադրբեջանի հայկական բանակի ոչնչացման պահանջը...
avatar