Ալբերտ Մեծ

Հոդվածներ 15.12.2019   08:28   403

Ալբերտ Մեծը (իսկական անունը՝ Ալբերտ ֆոն Բոլշտեդտ) գերմանացի փիլիսոփա է, աստվածաբան, բնագետ, ուղղափառ սխոլաստիկայի ներկայացուցիչ։ Եղել է Թովմա Աքվինացու ուսուցիչը։ Ալբերտ Մեծը արիստոտելյան «առաջին շարժիչ» հասկացությունը փոխարինեց աստծո գաղափարով և փորձեց այն հաշտեցնել աստվածաբանության դրույթների հետ ու ստեղծել կաթոլիկական աստվածաբանության միասնական համակարգ։ 

Հայերեն թարգմանվել են նրա հետևյալ աշխատությունները. «Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտաթեան» (հրատարակված 1715), «Դբախտ հոգւոյ» (հրատարակված 1729), «Ցաղագս բնութեան խոտից, ականց և կենդանեաց» (Անկյուրիայի Կարմիր-վանքի ձեռագիր № 2), «Յաղագս գաղտնեաց կանանց» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռագիր № 4607), «Ցաղագս գաղտնեաց արանց» (Անկյուրիայի Կարմիր–վանքի ձեռագիր № 2)։

Ալբերտ Մեծի «Համառոտ հաւաքումն աստուածաբանականի ճշմարտութեան» (5004) աշխատությունը պահպանվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 5004 թվի տակ: Ձեռագիրը գրվել է 1681 թվականին Ստեփաննոս երեց գրիչի կողմից: Ստացողը եղել է Գոգալը, Ալեքսանդր վարդապետը (ենթադրաբար Ջուղայեցի): Գրված է թղթի վրա, որը ունի 19.3x15 չափս: Ձեռագիրը կազմված է 179 թերթից: Գրված է երկսյուն, նոտրգրով: Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ: Կազմը` կաշեպատ տախտակ:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Ալբերտ Մեծ


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon