Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 17

Տոներ 17.04.2021   09:00   496

Հայքու պոեզիայի միջազգային օրը (International Haiku Poetry Day)

  • Հայքու պոեզիայի միջազգային օրը աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 17-ին: Հայկուն ճապոնական պոեզիայի լակոնիկ ձև է, որը սովորաբար բաղկացած է երեք նախադասությունից: Ճապոներեն հայքուն բառացի նշանակում է «սկզբնական, առաջին բանատողեր»։
  • Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Հոքուի ձևերի կատարելագործումն առնչվում է Թանիգուտի Բուսոնի ստեղծագործության, Կոբայասի Իսսայի թեմատիկայի դեմոկրատացման հետ։
  • Գոյություն են ունեցել հոքուների մի քանի դպրոցներ։ 19-րդ դարի վերջերին Մասաոկա Սիկին նոր զարկ տվեց հոքուի զարգացմանը՝ նրան կցելով գեղանկարչությունից փոխառած «ուրվանկար բնօրինակից» սկզբունքը։
  • Հայքուն որպես բանաստեղծական ժանր ընդունվեց աշխարհի շատ լեզուներով: Անգլերեն լեզվով այս ժանրը առաջին անգամ ներմուծվել է XX դարի սկզբին:

Բուսաբանի միջազգային օրը (Herbalist Day)

  • Ապրիլի 17 բուսաբաններին երախտագիտություն հայտնելու օրն է, ովքեր ինչ-որ կերպ դեր են ունեցել ձեր կյանքում։ Չէ՞ որ նրանք են հայտնաբերել բուժիչ խոտերի բուժիչ հատկությունները, ստեղծել խոտաբուժությունը կամ բուսաբուժությունը։ Խոտաբույսերի արվեստն ու պրակտիկան փոխանցվում են ուսուցիչից ուսանող, ծնողից երեխա և ընկերոջից ընկեր: Հնուց եկած այս մասնագիտությունը երբեք չի հնանում և առայսօր արդիական է։

Սուրճի միջազգային օր (Espresso Day)

  • Սուրճի միջազգային օրը նշվում է առնվազն տարին երկու անգամ `ապրիլի 17-ին և հոկտեմբերի 1-ին: Այս տոնը շատ երկրներում նշում են պրոֆեսիոնալ բարիստներն ու սուրճի մեծագույն սիրահարները։

Դատարկախոսության միջազգային օրը (Blah Blah Blah Day)

  • Ապրիլի 17-ին աշխարհում նշում են Blah blah blah-ի օրը: Blah-blah-ն նշանակում է անիմաստ խոսել՝ դատարկախոսություն: Այս արտահայտությունն օգտագործվում է  անբովանդակ, որևէ իմաստից զուրկ խոսակցությունների դեպքում: Այս օրն ստեղծվել է դատարկախոսության փոխարեն գործի անցնելու համար։

Ford Mustang-ի միջազգային օրը

  • 1964 թվականին Ford Motor ավտոմոբիլային ընկերությունն սկսում է արտադրել Ford Mustang ավտոմեքենայի արտադրությունը։ Հետագայում այն դարձավ կուլտային ավտոմեքենա։ Եվ ահա Ford Mustang-ի սիրահարներն ամեն տարի այս օրը նշում են Ford Mustang միջազգային օրը։

Մալբեկ խաղողի համաշխարհային օրը (World Malbec Day)

  • 1853 թվականի այս օրը Արգենտինայի նախագահ Դոմինգո Ֆաուստինո Սարմինտոն հանձնարարեց ֆրանսիացի Միշել Աիմե Պուջին խաղողի նոր տնկիներ բերել՝ ստեղծելու խաղողի այգիներ և պաշտոնապես հայտարարեց Արգենտինայի գինու արդյունաբերություն ստեղծելու իր մտադրության մասին:

Իտալական Էսպրեսոյի օրը (Espresso Italiano Day) - Իտալիա

  • Espresso-ն միջազգայնորեն համարվում է իտալական գյուտ: Այս ըմպելիքը հայտնի է իր հարուստ համով, նուրբ բույրով և ընկույզով կամ մուգ շագանակագույն փրփուրով:
  • Ամեն տարի իտալացիները չեն մոռանում տոնել իտալական էսպրեսոյի օրը, որը համընկնում է ապրիլի երրորդ ուրբաթին:

Էլիս կղզու ընտանեկան պատմության ազգային օրը (National Ellis Island Family History Day) - ԱՄՆ

  • Էլիս կղզու ընտանեկան պատմության ազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 17-ին: Էլլիս կղզին, որը գտնվում է Նյու Յորքի ծովածոցում, միլիոնավոր ներգաղթյալների համար դարպաս էր դեպի Միացյալ Նահանգներ՝ որպես երկրի ամենածանրաբեռնված ներգաղթի տեսչական կայան՝ 1892-1924 թվականներին:
  • 1907 թվականի այս օրը գրանցվել է Էլլիս կղզով անցած շուրջ 12.000 ներգաղթյալ:

Չղջիկների ճանաչման ազգային օրը (National Bat Appreciation Day) - ԱՄՆ

  • Ապրիլը չղջիկներին դիտելու տարվա լավագույն ժամանակն է, քանի որ նրանք սկսում են դուրս գալ ձմեռելուց: 

Խեցգետիններ ազգային օրը (National Crawfish Day) - ԱՄՆ

  • Այս օրը նվիրված է Միացյալ Նահանգների հարավային շրջանների կուլտային ուտեստներից մեկին: Քաղցրահամ ջրերի փոքրիկ Օմարի ազգակիցը՝ Խեցգետինը, յուրահատուկ համ է հաղորդում ԱՄՆ-ի հարավային շրջանի ազգային խոհանոցի շատ կերակրատեսակներին:

Դեղատուփի մաքրման ազգային օրը (National Clean Out Your Medicine Cabinet Day) - ԱՄՆ

  • Առաջին օգնության դեղերի հավաքածուի՝ դեղատուփի մաքրման օրն անցկացվում է ամեն տարի ապրիլի երրորդ ուրբաթ օրը: Օրվա նպատակն է ազատվել չօգտագործված կամ ժամկետանց դեղամիջոցներից, որոնք գտնվում են առաջին բուժօգնության տուփերում կամ դարակներում:

Անզուգական Տիկնոջ օրը (Nothing Like A Dame Day) - ԱՄՆ

  • «Տիկինն» ասպետական տիտղոս է, որն անգլիախոս երկրներում՝ մասնավորապես Միացյալ Թագավորությունում և Ավստրալիայում տրվում է մեծապատիվ կանանց, այնպես, ինչպես «սըր» տիտղոսը՝ տղամարդկանց։ Սովորաբար այս տիտղոսը շնորհվում է տարիների արժանավոր գործունեության համար։
  • Այս օրը նվիրված է թատրոնի տիկնանց:

Պանրե գնդիկների ազգային օրը (National Cheese Ball Day) - ԱՄՆ

  • Պանրե գնդիկի ազգային օրը գաստրոնոմիական տոն է, որը նշվում է ամեն տարի ապրիլի 17-ին: 
  • Պանրե գնդիկը պանրի գնդաձև զանգված է, որը հաճախ պարունակում է ընկույզ կամ այլ հավելումներ և ծառայում է որպես նախուտեստ, որն ընդունված է ուտել ձեռքով`հացով կամ հրուշակեղենով:
  • Պանրե գնդիկները համարվում են Սուրբ Ծննդյան ավանդական խորտիկներ

Քիքբոլի ազգային օրը (National Kickball Day) - ԱՄՆ

  • Քիքբոլի ազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 17-ին: Քիքբոլը ազգային օր է ճանաչվել 2015 թվականի ապրիլի 17-ին: Այն հայտնի է որպես ֆուտբոլային բեյսբոլ և տարածված է Կանադայի մեծ մասում:
  • Ինչպես բեյսբոլում, երկու թիմերը մրցում են գոլ խփելու համար, բայց տոպանով (բիթ) փոքրիկ ու պինդ գնդակին հարվածելու փոխարեն, խաղացողները հարվածում են փչովի ռետինե գնդակին:
  • Այս խաղը սովորաբար անցկացվում է տարրական դասարանների երեխաների շրջանում`բեյսբոլի ազգային խաղի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար:
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ապրիլի 17

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon