Աշխարհի լավագույն թևավոր հրթիռները. Top 10


Թևավոր հրթիռը՝ միանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարք է, որի թռիչքի հետագիծը որոշվում է սարքի թևի, շարժիչի քարշուժի, ծանրության ուժի և աերոդինամիկ ամբարձիչ ուժի համադրությամբ։ 

Թևավոր հրթիռները օգտագործվում են վերգետնյա կամ վերջրյա նշանակետերի խոցման համար, ապահովելով նշանակետերի խոցման բարձր հավանականությունը սարքերի կառավարման համակարգի միջոցով։ Թևավոր հրթիռները նախագծված են հզոր մարտագլխիկների մեծ հեռավորություններով հասցման համար մեծ ճշգրտությամբ։ Ժամանակակից թևավոր հրթիռները հնարավորություն ունեն թռչելու գերձայնային կամ մերձձայնային արագություններով, ինքնակառավարվող են, կարող են թռչել ոչ-բալիստիկ հետագծով, չափազանց ցածր բարձրությունների վրա։

Թևավոր հրթիռները տարբերվում են անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) հետևյալ առանձնահատկություններով. թևավոր հրթիռները մեկանգամյա օգտագործման են, չեն իրականացնում հետախուզություն, մարտագլխիկը ներառված է սարքի իրանի մեջ և այն չի կարող առանձնացվել սարքից։

Գոյություն են ունեցել նաև հատուկ հարմարեցված ինքնաթիռներ, որոնք կառավարվում էին մահապարտ-օդաչուների կողմից։ Թևավոր հրթիռները նախկինում անվանվում էին նաև ռումբ-ինքնաթիռ։

Առաջին թևավոր հրթիռը Գերմանական V-1 թռչող-ռումբն է, որը կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։





ԳՈՎԱԶԴ