Այսօր ապրիլի 27-ն է

Այսօր 27.04.2020   09:00   169

Ապրիլի 27, երկուշաբթի: Տարվա 117-րդ օրն է, 18-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 249 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Ահեկան (30 օր՝ 8 ապրիլ - մայիս 7), օրվա անունը՝ Վահագն, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։

13-րդ արևային օր։ Արևածագ՝ 6:06, արևամուտ՝ 19:52: Ճիշտ կեսօրը՝ 12։59։ Օրվա տևողությունը՝ 13:46 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Ապրիլի 27-ին 12։00-ի դրությամբ լուսնային 6-րդ օրն է։

  • Գործունեություն ծավալելու համապատասխան քայլերը հենց լուսնային 6-րդ օրը պետք է կատարել:
  • Կարելի է դիտարկել գործընկերների իրական հնարավորությունները, գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները:
  • Նպաստավոր օր է գիտական հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու համար: Պետք չէ ստանձնել ուժերից վեր գործեր:

Լուսնային 6-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 6-րդ օրը շատ բաներով բարեհաճ է։ Հաջողություններ ուսման մեջ։ Կորուստները գտնվում են։
  • Տկարները շուտով կառողջանան։
  • Ուսում սկսողները կհաջողեն։
  • Երազները պետք է գաղտնի պահել։
  • Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 25°1'։

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է ապրիլի 27-ին՝ 08:48-ից և կավարտվի ապրիլի 28-ին՝ 09:36-ին։
Լուսնի ծագումը՝ 08:48։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 87.3°, բարձրությունը = 33.8º։
Լուսնի տեսանելիությունը՝ 16%։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 393.008, երեկ՝ 396.565 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.557 կիլոմետր։

Լուսնի փուլը՝ Առաջին քառորդ՝ 4 օրական ժամական 35 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ մայիսի 22-ին՝ 21։39։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ մայիսի 7-ին՝ 14:45-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ապրիլի 27


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon