Այսօր ծնվել են. 23 մարտ


1990 - Յորքի արքայադուստր Եվգենյա, Յորքի արքայազն Էնդրյուի դուստրը և Եղիսաբեթ II-ի թոռնուհին
1970 - Ջաննի Ինֆանտինո, ՖԻՖԱ-ի 9-րդ նախագահ
1963 - Միչել, իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1953 - Չաքա Խան, ամերիկացի երգչուհի-երգահան
1933 - Գուստավո Ջանիոնի, իտալացի ֆուտբոլիստ
1910 - Ակիրա Կուրոսավա, ճապոնացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, համաշխարհային կինոյի ամենանշանավոր ռեժիսորներից, ճապոնական կինոյի դասական 

  • Կինոյի պատմության ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկն է։ 57 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում հեղինակել է 30 ֆիլմ, որոնց շարքում են «Յոթ սամուրայները», «Ռասյոմոն», «Հիմարը» ֆիլմերը։

1905 - Ջոան Քրոուֆորդ, Հին Հոլիվուդի աստղ, համր ու ձայնային կինոյի դերասանուհի 

  • «Օսկարի» ու «Ոսկե Գլոբուսի» դափնեկիր է։ Ամերիկյան կինոինստիտուտը Ջոան Քրոուֆորդին ներառել է Հոլիվուդի պատմության մեծագույն դերասանուհիների ցանկում։

1900 - Էրիխ Ֆրոմ, գերմանացի հոգեվերլուծաբան, Նեոֆրեյդիզմի հիմնադիրներից 

  • Հրեական ծագում ունեցող գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, հոգեբան, հոգեվերլուծաբան, ֆրանկֆուրտյան հոգեբանական դպրոցի ներկայացուցիչ, նեոֆրոյդիզմի և ֆրոյդոմարքսիզմի հիմնադիրներից է։ Համառորեն և հետևողականորեն պայքարել է տոտալիտարիզմի կապանքներից աշխարհի ազատագրման համար, հաստատել է համամարդկային արժեքների հավերժականությունը և անսասանությունը։

1882 - Ամալիա Էմմի Նյոտեր (մ. 1935), գերմանացի մաթեմատիկոս, «բոլոր ժամանակների ամենախոշոր կին-մաթեմատիկոսը».
1769 - Ուիլյամ Սմիթ, անգլիացի երկրաբան և քարտեզագիր (մ. 1839)