Այսօր ծնվել են. 23 փետրվար


1994 - Դակոտա Ֆենինգ, ամերիկացի կինոդերասանուհի և մոդել
1992 - Կազեմիրո, բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1989 - Էվան Բեյթս, սառցե պարերի ամերիկացի գեղասահորդ, չորս մայրցամաքների չեմպիոն (2019, 2020)
1983 - Էմիլի Բլանտ, անգլիացի դերասանուհի
1982 - Աննա Չապման, ռուսական հետախուզության բացահայտված գործակալ, որը գործում էր ԱՄՆ-ում
1961 - Օլեգ Գարկուշա, ռուս կատարող, տեքստերի հեղինակ, բանաստեղծ, շոումեն, Auktsyon խմբի անդամ
1960 - Նարուհիտո, Ճապոնիայի կայսր
1952 - Բրեդ Ուիթֆորդ, ամերիկացի երաժիշտ, "Aerosmith" ռոք խմբի կիթառահար
1948 - Սթիվ Պրիստ, բաս կիթառահար և Բրիտանական "Sweet" ռոք խմբի վոկալիստ
1944 - Օլեգ Յանկովսկի (մ. 2009), թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1944 - Ջոնի Ուինթեր (մ. 2014), ամերիկացի կիթառահար և երգիչ, բլյուզի լավագույն սպիտակ կատարողներից 
1924 - Ալան Կորմակ (մ. 1998), հարավաֆրիկացի և ամերիկացի ֆիզիկոս, համակարգչային տոմոգրաֆիայի մշակող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1979)
1921 - Սամսոն Սամսոնով (մ. 2002), թատրոնի և կինոյի սովետական և ռուս ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1915 - Փոլ Թիբեթս (մ. 2007), ամերիկացի օդաչու, ով 1945 թվականին ատոմային ռումբ է նետել Հիրոսիմայի վրա
1903 - Յուլիուս Ֆուչիկ (մահապատժի է ենթարկվել 1943 թ.), Չեխոսլովակիայի լրագրող, քննադատ, հրապարակախոս, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության ակտիվիստ
1899 - Խայիմ Արլոզորով (սպանվել է 1933 թ.), գրող, քաղաքական գործիչ, սիոնիստական շարժման առաջնորդներից 
1884 - Կազիմիր Ֆունկ (մ. 1967), լեհ-ամերիկյան կենսաքիմիկոս; ստեղծել է «վիտամին» հասկացությունը
1883 - Կարլ Յասպերս (մ. 1969), գերմանացի փիլիսոփա 
1879 - Կազիմիր Մալևիչ (մ. 1935), ռուս աբստրակցիոնիստ նկարիչ, «Սև քառակուսու»հեղինակը
1850 - Սեզար Ռից (մ. 1918), շվեյցարացի հյուրանոցատեր, «Ռից» նորաձև հյուրանոցների ցանցի հիմնադիր
1842 - Էդուարդ ֆոն Հարթման (մ. 1906), գերմանացի փիլիսոփա 
1756 - Ֆրանտիշեկ Գերստներ (մ. 1832), չեխ ֆիզիկոս և ինժեներ, երկաթուղու առաջին նախագծողներից 
1744 - Մայեր Համշել Ռոտշիլդ (մ. 1812), Ռոտշիլդի ձեռնարկատերերի միջազգային դինաստիայի հիմնադիրը
1723 - Ուիլյամ Չեմբերս (մ. 1796), շոտլանդացի ճարտարապետ