Այսօր ծնվել են. 27 մարտ


1988 - Ջեսսի Ջեյ, անգլիացի երգչուհի-երգահան
1986 - Մանուել Նոյեր, գերմանացի ֆուտբոլիստ
1975 - Ֆերգի, ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի, պարուհի (The Black Eyed Peas)
1970 - Մրայա Քերի,
ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի

  • Մրայա Քերին համարվում է հազարամյակի ամենահաջողակ երգչուհիներից մեկը։ Նա երաժշտության պատմության մեջ միակ արտիստն է, որի երգերը 18 անգամ զբաղեցրել են Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը։ Մրայա Քերին նաև 5 «Գրեմիի» մրցանակակիր է։

1963 - Քվենտին Տարանտինո, ամերիկացի կինոռեժիսոր 

  • Տարանտինոյին համաշխարհային ճանաչում է բերել «Քրեական ընթերցվածք» ֆիլմը։ Այն Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի», ինչպես նաև լավագույն սցենարի համար «Օսկարի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների է արժանացել։

1955 - Մարիանո Ռախոյ, Իսպանիայի վարչապետ
1946 - Վյաչեսլավ Կովալենկո, Հայաստանում Ռուսաստանի 5-րդ դեսպանը
1927 - Մստիսլավ Ռոստրոպովիչ, ռուսաստանցի թավջութակահար (մ. 2007)
1926 - Գեորգի Սահակյան, հայ կինոդերասան, Իոսիֆ Ստալինի նմանակը
1863 - Հենրի Ռոյս, բրիտանացի ինժեներ, ձեռնարկատեր
1845 - Վիլհելմ Ռենտգեն, գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործողը, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացողը՝ 1901 թ. (մ. 1923)