Այսօր հուլիսի 20-ն է

Այսօր 20.07.2020   09:00   160

Հուլիսի 20, երկուշաբթի: Տարվա 201-րդ օրն է, 30-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 165 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս), օրվա անունը՝ Արագած, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։

7-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:49, արևամուտ՝ 20:27: Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:38 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հուլիսի 20-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։

  • 29 լուսնային օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:
  • Դեպրեսիայի, վնասվածքների և խաբեության հավանականություն կա: Ավելի լավ է օրն անցկացնել միայն ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար:

Լուսնային 29-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 29-րդ օրն ամեն ինչով անբարենպաստ է։
  • Տկարները, սակայն, առողջանում են։
  • Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 22°59'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 20-ին՝ 05:05-ից և կավարտվի հուլիսի 20-ին՝ 21:33-ին։
Լուսնի ծագումը՝ 05:05։ Լուսնի մարումը՝ 20։33։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 144.7°, բարձրությունը = 70.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 0% - նորալուսին։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 378.762 կմ, երեկ՝ 383.171 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից մոտեցել է 4.409 կիլոմետր։

Նորալուսին։ 

  • Այս կարճ ժամանակահատվածը բնութագրվում է բոլոր կենդանի էակների վրա հատուկ էներգետիկ ազդակների ազդեցությամբ: Ցանկացած նախաձեռնություն ավելի լավ է համընկնի նորալուսնի հետ՝ սկսած ծոմապահությունից մինչև օրգանիզմից տոքսինները բեռնաթափումը, որը կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը:
  • Հակումներից ազատվելու համար ժամանակ է:

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 29 օրական 01 ժամական 18 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հուլիսի 20-ին՝ 21։33։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին՝ 19:59-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 20


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon