Այսօր հուլիսի 24-ն է

Այսօր 24.07.2020   09:00   128

Հուլիսի 24, ուրբաթ: Տարվա 205-րդ օրն է, 30-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 160 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս), օրվա անունը՝ Լուսնակ, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

11-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:52, արևամուտ՝ 20:23: Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:31 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հուլիսի 24-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։

  • 5-րդ լուսնային օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
  • Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:

Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 5-րդ օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
  • Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։
  • Տկարները կտանջվեն։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 19°18'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 24-ին՝ 09:43-ից և կավարտվի հուլիսի 25-ին՝ 10:55-ին։
Լուսնի ծագումը՝ 09:43։ Լուսնի մարումը՝ 23։05։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 99.4°, բարձրությունը = 24.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 16%։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 368.628 կմ, երեկ՝ 369.800 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից մոտեցել է 1.172 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 3 օրական 14 ժամական 27 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին՝ 06։42։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին՝ 19:59-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 24


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon