Այսօր հուլիսի 25-ն է

Այսօր 25.07.2020   09:00   115

Հուլիսի 25, շաբաթ: Տարվա 206-րդ օրն է, 30-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 160 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս), օրվա անունը՝ Ցրօն, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։

12-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:53, արևամուտ՝ 20:23: Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:30 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հուլիսի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 6-րդ օրն է։

  • Գործունեություն ծավալելու համապատասխան քայլերը հենց լուսնային 6-րդ օրը պետք է կատարել:
  • Կարելի է դիտարկել գործընկերների իրական հնարավորությունները, գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները:
  • Նպաստավոր օր է գիտական հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու համար: Պետք չէ ստանձնել ուժերից վեր գործեր:

Լուսնային 6-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 6-րդ օրը շատ բաներով բարեհաճ է։ Հաջողություններ ուսման մեջ։ Կորուստները գտնվում են։
  • Տկարները շուտով կառողջանան։
  • Ուսում սկսողները կհաջողեն։
  • Երազները պետք է գաղտնի պահել։
  • Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 3°40'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 25-ին՝ 10:55-ից և կավարտվի հուլիսի 26-ին՝ 12:07-ին։
Լուսնի ծագումը՝ 10:55։ Լուսնի մարումը՝ 23։35։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 95.7°, բարձրությունը = 11.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 26%։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 368.325 կմ, երեկ՝ 368.628 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից մոտեցել է 303 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 4 օրական 14 ժամական 27 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին՝ 06։42։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին՝ 19:59-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 25


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon