Այսօր հունիսի 10-ն է

Այսօր 10.06.2020   09:00   285

Հունիսի 10, չորեքշաբթի: Տարվա 161-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 205 օր:

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս), օրվա անունը՝ Մուրց, շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։

27-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:32, արևամուտ՝ 20:30: Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 14:58 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հունիսի 10-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • 19-րդ լուսնային օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն  է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 19-րդ օրը վտանգավոր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն:
  • Երազներն իրականանում են առաջիկայում:
  • Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 16°41'։

  • Լուսինը Ջրհոսում: Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 8-ին՝ 23:58-ից և կավարտվի հունիսի 11-ին՝ 00:35-ին։
Լուսնի մարումը՝ 09։52։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 262.8°, բարձրությունը = - 22.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 77 %։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 391.375 կմ, երեկ՝ 386.094 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.281 կիլոմետր։

Երրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 18 օրական 14 ժամական 21 րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ հունիսի 21-ին՝ 10։41։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ հուլիսի 5-ին՝ 08:44-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 10


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon