Շաբաթ, հունիսի 12

Այսօր 12.06.2021   08:00   834

Շաբաթ, հունիսի 12։ Տարվա 163-րդ օրն է, 23-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 202 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (հունիսի 7 - հուլիսի 6)օրվա անունը՝ Անի, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Հունիսի 12-ին արևային 29-րդ օրն է։ 

  • Խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել. Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։
  • Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ Վատ նախանշաններն են նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը։ Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր։ Ուժի հաղորդակներ են մկրատը, ֆլեյտան, փայտե հաշվիչը: Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 29 -րդ արևային օրը. Ալբերտ Էյնշտեյն, Միշել Նոստրադամուս, Ֆենիմոր Կուպեր, Օմար Խայամ, Ֆրիդրիխ Նիցշե, Շառլ Գունո, Անրի Պուանկարե, Ռոբերտ Ֆիշեր, Իգոր Ստրավինսկի, Օռնելա Մուտի։ Հայերից՝ Հրաչ Զարդարյան, Տիգրան Շամիրխանյան, Խենթ, Գաբրիել Սունդուկյան, Զահրատ, Ժանսեմ, Նելսոն Ստեփանյան, Ռաֆայել Իշխանյան, Գուրգեն Մելքոնյան, Լևոն Զուրաբյան, Արազ Օզբիլիս։

Արևածագ՝ 5:31, արևամուտ՝ 20:31: Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 15:00 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունիսի 12-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև: 
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Վար ու ցանք չանել։ Հիվանդությունները վտանգավոր են։ 
  • Երազները նշանակալից են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 12°23'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 12-ին՝ 06:47-ից և կավարտվի հունիսի 12-ին՝ 07:42-ին։
Լուսնի ծագումը՝ 06:47։ Լուսնի մարումը՝ 22։30։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 102.7°, բարձրությունը = 55.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 3 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  400.216 կմ, երեկ՝ 402.577 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.361 կիլոմետր։

Լուսնի առաջին փուլն է։ Լուսին՝ 1 օրական 21 ժամական 07 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ հուլիսի 10-ին՝ 05։17։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ մայիսի 26-ին՝ 15։14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 12

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon