Այսօր հունիսի 21-ն է

Այսօր 21.06.2020   09:00   341

Հունիսի 21, կիրակի: Տարվա 172-րդ օրն է, 25-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 194 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս), օրվա անունը՝ Գրգուռ, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։

9-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:32, արևամուտ՝ 20:34: Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 15:02 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հունիսի 21-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 1-ին օրն է։

  • 1-ին լուսնային օրը նվազ արդյունավետ է և անհատական, և թիմային աշխատանքի համար: Օրը բարենպաստ է առանձնանալու, ինքնավերլուծության և նախկին գործողություններին գնահատական տալու կամ ապագայի ծրագրեր մշակելու համար:
  • Կենսունակությունն այս պահին բարձունքում չէ, ուստի պետք է խուսափել ծանրաբեռնվածությունից և ձեռնպահ մնալ նոր, հատկապես ռիսկային նախաձեռնություններից: Կարելի է պարզապես գիրք կարդալ:

Լուսնային 1-ին օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 1-ին օրն անբարենպաստ է հիվանդությունների համար, քանի որ դրանք կարող են երկարատև լինել, սակայն ճակատագրական չեն:
  • Երազներն ի ուրախության են:
  • Նորածինները երկարակյաց են:

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 1°2'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 21-ին՝ 05:27-ից և կավարտվի հունիսի 22-ին՝ 06:18-ին։
Լուսնի ծագումը՝ 05:27։ Լուսնի մարումը՝ 20:54։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 134.7°, բարձրությունը = 68.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 0 % - Նորալուսին։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 387.728 կմ, երեկ՝ 391.567 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.839 կիլոմետր։

Նորալուսին։ Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝օրական 01 ժամական 18 րոպեական։ 

  • Նորալուսնի այս կարճ ժամանակահատվածը բնութագրվում է բոլոր կենդանի էակների վրա հատուկ էներգետիկ ազդակների ազդեցությամբ: Ցանկացած նախաձեռնություն ավելի լավ է համընկնի նորալուսնի հետ՝ սկսած ծոմապահությունից մինչև օրգանիզմից տոքսինները բեռնաթափումը, որը կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը:
  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հուլիսի 20-ին՝ 21։33։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ հուլիսի 5-ին՝ 08:44-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 21


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon