Երկուշաբթի, հունիսի 21

Այսօր 21.06.2021   08:00   779

Երկուշաբթի, հունիսի 21։ Տարվա 172-րդ օրն է, 25-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 193 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (հունիսի 7 - հուլիսի 6)օրվա անունը՝ Գրգուռ, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Հունիսի 21-ին արևային 8-րդ օրն է։ 

  • 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։
  • Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։ Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։ Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները: Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները: Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը: Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 8-րդ արևային օրը. Հուլիոս Կեսար, Սամուել Մորզե, Ժորժ Բիզե, Պաբլո Պիկասո, Բուրվիլ: Հայերից՝ Գրիգոր Արծրունի, Ալբերտ Մկրտչյան, Թաթուլ Կրպեյան:

Արևածագ՝ 5:32, արևամուտ՝ 20:34: Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 15:02 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հունիսի 21-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 11-րդ օրն է։

  • Լուսնային ամսվա առավել դրական և էներգետիկորեն ուժեղ օրերից մեկն է: Ցանկացած ծրագրերի և մտահաղացումների իրականացումը կհանգեցնի ցանկալի արդյունքների՝  նվազագույն ջանքերով:
  • Կարող եք ապահով երկար ճանապարհորդության ելնել:

Լուսնային 11-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է վերաբնակվելու համար։ Երազները կարող են իրականանալի լինել։
  • Նորածինները սրամիտ և երկարակյաց են։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 12°11'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 20-ին՝ 15:30-ից և կավարտվի հունիսի 21-ին՝ 16:45-ին։
Լուսնի մարումը՝ 02։48։ Լուսնի ծագումը՝ 16:45։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 57.1°, բարձրությունը = -49.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 83 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  363.342 կմ, երեկ՝ 366.972 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.630 կիլոմետր։

Լուսնի Երկրորդ փուլն է։ Լուսին՝ 10 օրական 21 ժամական 07 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ հուլիսի 10-ին՝ 05։17։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ մայիսի 26-ին՝ 15։14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 21

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon