Այսօր հունիսի 8-ն է

Այսօր 08.06.2020   09:00   281

Հունիսի 8, երկուշաբթի: Տարվա 159-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 207 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս), օրվա անունը՝ Միհր, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։

25-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:32, արևամուտ՝ 20:29: Ճիշտ կեսօրը՝ 13։00։ Օրվա տևողությունը՝ 14:57 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հունիսի 8-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 17-րդ օրն է։

  • 17 լուսնային օրը լարվածությունը թոթափելու և ներքին ազատություն ձեռք բերելու օր է:
  • Կատարյալ է ամուսնության, կաշկանդվածություններից ազատագրվելու, սեռական էներգիան սուբլիմացնելու համար:

Լուսնային 17-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 17-րդ լուսնային օրն անբարենպաստ է, պետք չէ ոչինչ նախաձեռնել։
  • Հիվանդությունները ծանր են։
  • Երազներն իրականանում են 3 օրից։
  • Նորածինները երջանիկ են լինում։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 20°40'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը: 

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 7-ին՝ 22:21-ից և կավարտվի հունիսի 7-ին՝ 23:14-ին։
Լուսնի մարումը՝ 07։46։ Լուսնի ծագումը՝ 23:14։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 275.1°, բարձրությունը = - 44.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 92 %։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 380.651 կմ, երեկ՝ 375.471 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.180 կիլոմետր։

Երրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 16 օրական 14 ժամական 21 րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ հունիսի 21-ին՝ 10։41։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ հուլիսի 5-ին՝ 08:44-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 8


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon