Այսօր հունվարի 12-ն է

Այսօր 12.01.2020   09:00   123

ԿիրակիՏարվա 12-րդ օրն է, 2-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 354 օր:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4511, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7-մարտի 8), օրվա անունը՝ Անի, շաբաթվա օրանունը՝ Արեգակի (Սատուրն) օր։

Քանի որ Կիրակին Արեգակի օրն է, ուստի այն լի է իր ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում: Հինավուրց ժամանակներից կիրակին հանգստի օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում միմյանց հետ, հանդիպում են ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղերի, որևէ բանով զբաղվելու համար: Սա կիրակնօրյա զբոսանքների, սրտի թելադրանքով հյուր գնալու և հյուրեր ընդունելու օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

27-րդ արևային օր։ Արևածագ՝  8:23, արևամուտ՝ 17:56:  Ճիշտ կեսօրը՝ 13։09։ Օրվա տևողությունը՝ 9:33 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունվարի 12-ին 12։00-ի դրությամբ լուսնային 17-րդ օրն է։

17 լուսնային օրը լարվածությունից թոթափվելու և ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Կատարյալ է ամուսնության, կաշկանդվածություններից ազատագրվելու, սեռական էներգիայի սուբլիմացիայի համար:

  • Լուսինը՝ Առյուծ համաստեղությունում է՝ 11º48´:

Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը: Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը: Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

  • Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
  • Լուսնային օրն սկսվել է հունվարի 11-ին՝ 18:37-ից և կավարտվի հունվարի 12-ին՝ 19:48-ին։
  • Լուսնի մարումը՝ 09։45։ Լուսնի ծագումը՝ 19:48։ 
  • Լուսնի դիրքը. ազիմուտը = 320.8º, բարձրությունը = - 19.5º։
  • Լուսնի տեսանելիությունը՝ 97%։
  • Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 367.289, երեկ՝ 369.740 կմ։ 
  • Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.451 կիլոմետր։
  • Երրորդ՝ հեռացող Լուսնի փուլն է՝ 17 օրական ժամական 46 րոպեական։
  • Առաջիկա Նորալուսինը՝ շաբաթ՝ հունվարի 25-ին՝ 01։42,
  • Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 9-ին՝ 11:33-ին։

Լուսնային 17-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի

  • 17-րդ լուսնային օրն անբարենպաստ է, պետք չէ ոչինչ նախաձեռնել։
  • Հիվանդությունները ծանր են։
  • Երազներն իրականանում են 3 օր անց։
  • Նորածինները երջանիկ են լինում։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 12


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon