Այսօր հունվարի 28-ն է

Այսօր 28.01.2020   09:00   172

Երեքշաբթի: Տարվա 28-րդ օրն է, 5-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 338 օր:

  • Երեքշաբթին գտնվում է Մարսի հովանու ներքո, ուստի այն լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4511, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7-մարտի 8), օրվա անունը՝ Սեին, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։

13-րդ արևային օր։ Արևածագ՝  8:14, արևամուտ՝ 18:14:  Ճիշտ կեսօրը՝ 13։14։ Օրվա տևողությունը՝ 10:00 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունվարի 28-ին 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։

  • 5-րդ լուսնային օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
  • Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 4º9´:

Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությունը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:

Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

  • Լուսնի ազդեցությունը՝ թույլ։
  • Լուսնային օրն սկսվել է հունվարի 28-ին՝ 10:23-ից և կավարտվի հունվարի 29-ին՝ 10:48-ին։
  • Լուսնի ծագումը՝ 10:23։ Լուսնի մարումը՝ 21։39։
  • Լուսնի դիրքը. ազիմուտը = 119.6º, բարձրությունը = 17.0º։
  • Լուսնի տեսանելիությունը՝ 11%։
  • Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.085 , երեկ՝ 402.150 կմ։ 
  • Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.935 կիլոմետր։
  • Առաջին՝ աճող Լուսնի փուլն է՝ 3  օրական 10 ժամական 18 րոպեական։
  • Առաջիկա Նորալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 23-ին՝ 19։32,
  • Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 9-ին՝ 11:33-ին։

Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի

  • Լուսնային 5-րդ օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
  • Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։
  • Տկարները կտանջվեն։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 28


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon