Այսօր հունվարի 31-ն է

Այսօր 31.01.2020   09:00   144

Ուրբաթ: Տարվա 31-րդ օրն է, 5-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 335 օր:

  • Ուրբաթը Վեներայի հովանու ներքո է ՝ խորհրդավոր, հանելուկային և պայծառ մոլորակի: Հին ժամանակներից այն համարվում է կանանց օր: Այս օրը աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն որևէ գործով:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվել ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4511, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7-մարտի 8), շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։

16-րդ արևային օր։ Արևածագ՝  8:12, արևամուտ՝ 18:18:  Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:06 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունվարի 31-ին 12։00-ի դրությամբ լուսնային 8-րդ օրն է։

  • 8-րդ լուսնային օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Այս օրը գործերին հաղորդած ազդակները կպահպանվեն մեկ ամիս:
  • Փորձեք ուժերը նպատակային ծախսել: Այս օրը եռանդի և միջոցների ներդրումներն առավելագույն արդյունք կտան: Հաջողակ կլինեն ուղևորությունները, գործուղումներն ու ճանապարհորդությունը:

Լուսինը Խոյ համաստեղությունում է՝ 9º57´:

Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:

Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:

  • Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
  • Լուսնային օրն սկսվել է հունվարի 31-ին՝ 11:37-ից և կավարտվի փետրվարի 1-ին՝ 12:02-ին։
  • Լուսնի ծագումը՝ 11:37։ 
  • Լուսնի դիրքը. ազիմուտը = 88.7º, բարձրությունը = 4.3º։
  • Լուսնի տեսանելիությունը՝ 34%։
  • Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.133 , երեկ՝ 405.240 կմ։ 
  • Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.107 կիլոմետր։
  • Առաջին՝ աճող Լուսնի փուլն է՝ 6 օրական 10 ժամական 18 րոպեական։
  • Առաջիկա Նորալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 23-ին՝ 19։32,
  • Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 9-ին՝ 11:33-ին։

Լուսնային 8-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի

  • 8-րդ օրը նպաստավոր է ճանապարհորդելու առումով։
  • Տկարների համար դժվար օր է։
  • Երազներն իրականանում են։
  • Նորածիններ արտաքնապես հաճո չեն։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 31


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon