Այսօր հունվարի 9-ն է

Այսօր 09.01.2020   09:00   116

Հինգշաբթի: Տարվա 9-րդ օրն է, 2-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 357 օր:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4511, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7-մարտի 8), օրվա անունը՝ Ձոպաբեր, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։

Հինգշաբթին Աստվածների թագավոր Յուպիտերի հովանու ներքո է: Հինգշաբթի օրը սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ: Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:

Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:

24-րդ արևային օր։ Արևածագ՝  8:24, արևամուտ՝ 17:53:  Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 9:29 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունվարի 9-ին 12։00-ի դրությամբ լուսնային 14-րդ օրն է։

Առավել բարենպաստ օր է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար: Կարելի է համարձակարոն առաջ տանել սեփական առաջարկները, դրանք անպայման արձագանք կգտնեն և կընդունվեն:

  • Լուսինը՝ Երկվորյակներ համաստեղությունում է՝ 29º34´:
  • Լուսնի ազդեցությունը՝ միջին։
  • Լուսնային օրն սկսվել է հունվարի 8-ին՝ 15:45-ից և կավարտվի հունվարի 9-ին՝ 16:34-ին։
  • Լուսնի մարումը՝ 06։57։ Լուսնի ծագումը՝ 16:34։ 
  • Լուսնի դիրքը. ազիմուտը = 3.4º, բարձրությունը = - 27.1º։
  • Լուսնի տեսանելիությունը՝ 97%։
  • Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 377.859, երեկ՝ 382.961 կմ։ 
  • Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.102 կիլոմետր։
  • Երկրորդ՝ աճող Լուսնի փուլն է՝ 14 օրական 02 ժամական 46 րոպեական։
  • Առաջիկա Նորալուսինը՝ շաբաթ՝ 2020 թ. հունվարի 25-ին՝ 01։42,
  • Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ 2020 թ. հունվարի 10-ին՝ 23:21-ին։

Լուսնային 14-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի

  • 14-րդ լուսնային օրը բարեհաջող է։
  • Տկարներն առողջանում են։
  • Երազները կասկածելի են։
  • Նորածիններն ամեն ինչում կատարյալ են։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում.

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 9


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon