Այսօր մարտի 10-ն է

Այսօր 10.03.2020   09:00   278

Մարտի 10, երեքշաբթի: Տարվա 70-րդ օրն է, 11-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 296 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Արեգ (30 օր՝ 9 մարտ - ապրիլ 7), օրվա անունը՝ Մուրց, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։

25-րդ արևային օր։ Արևածագ՝ 7:20, արևամուտ՝ 19:03: Ճիշտ կեսօրը՝ 13։11։ Օրվա տևողությունը՝ 11:43 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 10-ին 12։00-ի դրությամբ լուսնային 16-րդ օրն է։

  • 16-րդ լուսնային օրը բավականին ներդաշնակ է: Ամեն ինչ հավասարակշռության մեջ է:
  • Կզգացվի էներգիայի որոշակի կուտակում, որն ավելի լավ է ուղղել ստեղծագործ աշխատանքին կամ ֆիզիկական գործերին, հակառակ դեպքում էներգիան կարող է անվերահսկելի ելքեր գտնել, օրինակ՝ ագրեսիվ գործողությունների ճանապարհով:

Լուսնային 16-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 16-րդ լուսնային օրը հաջող է, հատկապես առևտրում։
  • Երազները ճշմարտացի են։
  • Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 28°42':

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ Գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է մարտի 9-ին՝ 18:41-ից և կավարտվի մարտի 10-ին՝ 19:58-ին։
Լուսնի մարումը՝ 08:03։ Լուսնի ծագումը՝ 19:58։   
Լուսնի դիրքը. ազիմուտը = 323.8°, բարձրությունը = - 38.0º։
Լուսնի տեսանելիությունը՝ 99%։

Նվազող Լուսնի երրորդ փուլն է՝  Լիալուսին՝ 15 օրական 16 ժամական 28 րոպեական։

  • Լուսինը գտնվում է Նվազող լուսնի փուլում: Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 357.092, երեկ՝ 357.955 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 863 կիլոմետր։

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մարտի 24-ին՝ 13։28։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին՝ 06:35-ին։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 10


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon