Այսօր մարտի 12-ն է

Այսօր 12.03.2020   09:00   196

Մարտի 12, հինգշաբթի: Տարվա 72-րդ օրն է, 11-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 294 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Արեգ (30 օր՝ 9 մարտ - ապրիլ 7), օրվա անունը՝ Անի, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։

27-րդ արևային օր։ Արևածագ՝ 7:17, արևամուտ՝ 19:05: Ճիշտ կեսօրը՝ 13։11։ Օրվա տևողությունը՝ 11:48 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 12-ին 12։00-ի դրությամբ լուսնային 18-րդ օրն է։

  • 18-րդ լուսնային օրը բավականին անբարենպաստ է անսպասելի խնդիրների ծագման առումով, որոնց լուծումները պահանջում են առավելագույն զգուշություն և զսպվածություն:

Լուսնային 18-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 18-րդ օրը բարեհաջող է:
  • Երազներն իրականանում են:
  • Նորածինները աշխատասեր և հարուստ են:

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 29°3':

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 11-ին՝ 21:14-ից և կավարտվի մարտի 12-ին՝ 22:29-ին։
Լուսնի մարումը՝ 09:08։ Լուսնի ծագումը՝ 22:29։   
Լուսնի դիրքը. ազիմուտը = 289.8°, բարձրությունը = - 31.7º։
Լուսնի տեսանելիությունը՝ 90%։

Հեռացող Լուսնի երրորդ փուլն է՝  Լիալուսին՝ 17 օրական 16 ժամական 28 րոպեական։

  • Լուսինը գտնվում է Հեռացող լուսնի փուլում: Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 361.067, երեկ՝ 358.185 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.882 կիլոմետր։

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մարտի 24-ին՝ 13։28։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին՝ 06:35-ին։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 12


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon