Այսօր մարտի 13-ն է

Այսօր 13.03.2020   09:00   271

Մարտի 13, ուրբաթ: Տարվա 73-րդ օրն է, 11-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 293 օր:

  • Ուրբաթը խորհրդավոր, հանելուկային և պայծառ Վեներա մոլորակի հովանու տակ է: Հին ժամանակներից այն համարվում է կանանց օր: Այսօրը աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվել ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Ուրբաթ 13 (կամ ձախորդ օր)

  • Ովքեր համոզված են, որ 13-ի ուրբաթ օրը դեռ «ձախորդ օր է» և կարող են տարբեր խնդիրներ առաջանալ, ուստի նախընտրելի է մնալ տանը։
  • Ըստ սնահավատ մարդկանց պետք է նաև հետաձգել վարսավիրանոց գնալը, քանի որ, իբր հնարավոր է կյանքից տարիներ կորցնել: Թեև փաստացի ապացույց չկա, որ կտրված մազերի սանտիմետրը զրկում են մի քանի տարվա կյանքից, ինչը նշանակում է, որ հիմք չկա հավատալու այդ նախանշաններին:
  • Շատերն այդ օրը խուսափում են մեծ ընկերախմբերից, որպեսզի հանկարծ չհայտնվեն տասներեքհոգանոց կազմում: Ոմանք նախընտրում են կատարել միայն առօրյա գործերը՝ չձեռնարկելով որևէ նոր գործ:
  • Եկեղեցին բացասաբար է վերաբերում բոլոր տեսակի սնահավատություններին: Քրիստոնեության տեսանկյունից, նման շահարկումների հավատը ոչ այլ ինչ է, քան հեռացում իրական հավատքից:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Արեգ (30 օր՝ 9 մարտ - ապրիլ 7), օրվա անունը՝ Պարխար, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

28-րդ արևային օր։ Արևածագ՝ 7:16, արևամուտ՝ 19:06: Ճիշտ կեսօրը՝ 13։11։ Օրվա տևողությունը՝ 11:50 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մարտի 13-ին 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • 19-րդ լուսնային օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն  է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 19-րդ օրը վտանգավոր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն:
  • Երազներն իրականանում են առաջիկայում:
  • Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 13°48':

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղության տակ է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 12-ին՝ 22:29-ից և կավարտվի մարտի 13-ին՝ 23:43-ին։
Լուսնի մարումը՝ 09:41։ Լուսնի ծագումը՝ 23:43։   
Լուսնի դիրքը. ազիմուտը = 275.6°, բարձրությունը = - 25.7º։
Լուսնի տեսանելիությունը՝ 82%։

Հեռացող Լուսնի երրորդ փուլն է՝  Լիալուսին՝ 18 օրական 16 ժամական 28 րոպեական։

  • Լուսինը գտնվում է Հեռացող լուսնի փուլում: Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 365.384, երեկ՝ 361.067 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.317 կիլոմետր։

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մարտի 24-ին՝ 13։28։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին՝ 06:35-ին։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 13


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon