Այսօր մարտի 9-ն է

Այսօր 09.03.2020   09:00   206

Մարտի 9, երկուշաբթի: Տարվա 69-րդ օրն է, 11-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 297 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Արեգ (30 օր՝ 9 մարտ - ապրիլ 7), օրվա անունը՝ Ձոպաբեր, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։

24-րդ արևային օր։ Արևածագ՝ 7:22, արևամուտ՝ 19:02: Ճիշտ կեսօրը՝ 13։12։ Օրվա տևողությունը՝ 11:40 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 9-ին 12։00-ի դրությամբ լուսնային 15-րդ օրն է։

  • 15-րդ լուսնային օրը գայթակղությունների օր է: Իրադարձությունները կախված են այն բանից, թե ուր է տանում ճակատագրի արահետը:
  • Շրջապատի հետ հարաբերությունները բարդացնելու հավանականությունը մեծ է:

Լուսնային 15-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 15-րդ լուսնային օրը ոչ լավ է, ոչ վատ։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազների իրականացումը հավանական է։
  • Նորածինները կնասեր են լինում։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 13°25':

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ Գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է մարտի 8-ին՝ 17:24-ից և կավարտվի մարտի 9-ին՝ 18:41-ին։
Լուսնի մարումը՝ 07:29։ Լուսնի ծագումը՝ 18:41։   
Լուսնի դիրքը. ազիմուտը = 342.0°, բարձրությունը = - 37.2º։
Լուսնի տեսանելիությունը՝ 100% - Լիալուսին։

Աճող Լուսնի երկրորդ փուլն է՝  Լիալուսին՝ 14 օրական 16 ժամական 28 րոպեական։

  • Լիալուսինն ամենամեծ ազդեցությունն է ունենում Երկրի ողջ կենսական աշխարհի վրա: Վերքերի արյունահոսությունը շատանում է, քրոնիկ հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին, սրվում է հոգեկան ընկճվածությունը:
  • Լիալուսնի ընթացքում ծնելիությունը հասնում է առավելագույնի: Շփումներում ավելանում են ազդակները, առաջանում են բացասական մտածելու և հարբելու հակումներ:
  • Մյուս կողմից սա դեղաբույսեր հավաքելու ամենալավ ժամանակն է, քանի որ նրանց բուժիչ հատկություններն այս պահին առավելագույն են:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 357.955, երեկ՝ 360.716 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.761 կիլոմետր։

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մարտի 24-ին՝ 13։28։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ մարտի 9-ին՝ 21:48-ին։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 9-ն է


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon