Կիրակի, մայիսի 16

Այսօր 16.05.2021   08:00   618

Կիրակի, մայիսի 16։ Տարվա 136-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 229 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (մայիսի 8 - հունիսի 6)օրվա անունը՝ Մանի, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Մայիսի 16-ին արևային 2-րդ օրն է։ 

  • 2-րդ արևային օրը համարվում է գիտելիքի, շփման, ճանապարհորդության օր: Դա գաղափար ձեռք բերելու, մտքերը մաքրելու, գիտակցելու և ըմբռնման օրն է ։
  • Խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ ծանոթություններից և կապերից։ Լավ է, եթե կարողանանք տարբերակել բարին ու չարը։ Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ է ձեռք բերել նոր հագուստ, քանի որ հինը նորով փոխելու օր է։
  • Օրվա լավ նախանշաններ են քամին, տերևները, հեռու տեղից հյուրերը, բարի կապերի վերականգնումը: Շատ լավ է լսել ձեր անունը ամբոխում, բայց վատ է, եթե մեզ այլ անունով դիմելը: Անբարենպաստ նախանշանները կապված են կրակի, մետաղի հետ։
  • Սնունդ. Լավ է ցամաք կերեկուրը։ Անցանկալի է ալկոհոլը։ Ուժի հաղորդակներն են գավազանը որպես արդարության և փրկության նշան: Օրվա գույնը՝ դեղին, կանաչ-կապտավուն, կապույտ: Օրվա քարը՝ կատվաչք: Օրվա թվերը են՝ 17 (Ջրհոս թիվը), 31, 48: Լավ է նրանց հանդիպել հեռախոսի, մեքենայի, տան և այլն համարների տեսեքով։
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 2-րդ արևային օրը՝ Պետրարկա, Գալիլեո Գալիլեյ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Նիկոլայ Կոպեռնիկոս, Մուսոլինի, Սիդնեյ Ռոմ, Խոսեպ Գվարդիոլա: Հայեր՝ Սայաթ-Նովա, Վրթանես Փափազյան, Հովհաննես Թումանյան, Աշոտ Սաթյան, Թովմաս Պողոսյան։

Արևածագ՝ 5:45, արևամուտ՝ 20:10: Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:25 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 16-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 6-րդ օրն է։

  • Գործունեություն ծավալելու համապատասխան քայլերը հենց լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Կարելի է դիտարկել գործընկերների իրական հնարավորությունները, գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները:
  • Նպաստավոր օր է գիտական հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու համար: Պետք չէ ստանձնել ուժերից վեր գործեր:

Լուսնային 6-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը շատ բաներով բարեհաճ է։ Ուսում սկսողները կհաջողեն։ Կորուստները գտնվում են։ 
  • Տկարները շուտով կառողջանան։ Երազները պետք է գաղտնի պահել։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 15°17'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 16-ին՝ 08:51-ից և կավարտվի մայիսի 17-ին՝ 09:47-ին։
Լուսնի ծագումը՝ 08:51։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 82.3°, բարձրությունը = 32.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 18 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  399.535 կմ, երեկ՝ 402.398 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.863 կիլոմետր։

Լուսնի առաջին փուլն է։ Լուսին՝ 4 օրական 13 ժամական 00 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ հունիսի 10-ին՝ 14։52։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ մայիսի 26-ին՝ 15։14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 16

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon