Չորեքշաբթի, մայիսի 19

Այսօր 19.05.2021   08:00   948

Չորեքշաբթի, մայիսի 19։ Տարվա 139-րդ օրն է, 20-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 226 օր:

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (մայիսի 8 - հունիսի 6)օրվա անունը՝ Անահիտ, շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։


Մայիսի 19-ին արևային 5-րդ օրն է։ 

  • Հողագործության օր է, պահանջվում է խոնարհություն և հնազանդություն:
  • Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում:
  • Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ թռչունների հանդիպելը:
  • Սննդից խորհուրդ է տրվում շիլա, հացահատիկային արտադրանք, արմաբույսեր։ Ցանկալի չէ սկսել պաս պահելը: Ուժի հաղորդակներ են' պայուսակը, զամբյուղը: Օրվա գույներն են սպիտակ-վարդագույնը, դեղինի երանգները: Անցանկալի են վառ, գրավիչ գույները։ Օրվա քարերը՝ վարդագույն ռոդոնիտ, դեղին ագատ, վարդագույն շպինել: Օրվա թվերը՝ 24, 5, 60, 29:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 5-րդ արևային օրը. Էդգար Ալան Պո, Ալֆրեդ Նոբել, Բոբ Դիլան, Միխայիլ Շոլոխով, Մարկ Բերնես, Իոսիֆ Բրոդսկի։ Հայերից ՝ Ներսես Աշտարակեցի, Գուրգեն Ջանիբեկյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Միշել Լեգրան:

Արևածագ՝ 5:43, արևամուտ՝ 20:13: Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:30 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 19-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • Հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին: 
  • Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը և բարեհաճ է և անբարեհաճ։ Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 22°52'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 19-ին՝ 11:55-ից և կավարտվի մայիսի 20-ին՝ 13:02-ին։
Լուսնի մարումը՝ 01։53։ Լուսնի ծագումը՝ 11:55։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 66.1°, բարձրությունը = 0.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 45 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  386.241 կմ, երեկ՝ 391.395 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.154 կիլոմետր։

Լուսնի առաջին փուլն է։ Լուսին՝ 7 օրական 13 ժամական 00 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ հունիսի 10-ին՝ 14։52։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ մայիսի 26-ին՝ 15։14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 19

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon