Հինգշաբթի, մայիսի 20

Այսօր 20.05.2021   08:00   943

Հինգշաբթի, մայիսի 20։ Տարվա 140-րդ օրն է, 20-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 225 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (մայիսի 8 - հունիսի 6)օրվա անունը՝ Արագած, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Մայիսի 20-ին արևային 6-րդ օրն է։ 

  • 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում. Չի կարելի պղծել ջուրը։
  • Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։
  • Խմելու օր է։ Ուժի հաղորդակներն են կուժը, գավաթը։ Օրվա գույներն են արծաթափայլ կապույտը, մարգարիտը: Ոչ ներդաշնակ գույներն են կանաչը, կարմիրը, սևը։ Օրվա քարը սպիտակ նեֆրիտ է, խորհուրդ չի տրվում կրել բյուրեղներ: Օրվա թվերն են՝ 6, 20, 51:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 6-րդ արևային օրը. Օլիվեր Կրոմվել, Վոլտեր, Սիմոն Բոլիվար, Մայքլ Ֆարադեյ, Ֆերենց Լիստ, Սառա Բեռնար, Կոնրադ Ռենտգեն, Էլլա Ֆիցջերալդ, Ֆեդերիկո Ֆելինի։ Հայերից՝ Անդրանիկ Օզանյան, Շավարշ Կարապետյան, Գալուստ Գյուլբենկյան, Համո Բեկնազարյան, Օհան Դուրյան, Պարույր Սևակ:

Արևածագ՝ 5:42, արևամուտ՝ 20:14: Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:32 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 20-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • Հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին: 
  • Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը և բարեհաճ է և անբարեհաճ։ Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 6°5'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 19-ին՝ 11:55-ից և կավարտվի մայիսի 20-ին՝ 13:02-ին։
Լուսնի մարումը՝ 02։26։ Լուսնի ծագումը՝ 13:02։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 61.3°, բարձրությունը = -10.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 56 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  380.586 կմ, երեկ՝ 386.241 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.655 կիլոմետր։

Լուսնի երկրորդ փուլն է։ Լուսին՝ 8 օրական 13 ժամական 00 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ հունիսի 10-ին՝ 14։52։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ մայիսի 26-ին՝ 15։14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 20

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon