Կիրակի, մայիսի 2

Այսօր 02.05.2021   08:30   608

Կիրակի, մայիսի 2։ Տարվա 122-րդ օրն է, 17-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 243 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (ապրիլի 8 - մայիսի 7)օրվա անունը՝ Հրանտ, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Մայիսի 2-ին արևային 18-րդ օրն է։ 

  • 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։ 
  • Լավ է նվերներ տալը, բայց գնումներն անցանկալի են։ Օրը նպաստավոր է դատական որոշումների բողոքարկման համար։ Առողջությունն ամրապնդելու և բուժումներ կատարելու օր է։ Խորհուրդ չի տրվում սափրվել: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել: 
  • Նախանշաններից լավ են ծիածանը և ամառային եղանակը։ Տան մերձակայքում մետաղադրամ գտնելը սիրո հաջողության նշան է։ Անբարենպաստ են ուշացումները, կտրվածքները, մազերի թափելը։ Օգտակար է թեթև, կաթնային սնունդը։ Ուտել պետք է հաճախ և քիչ-քիչ։ Ուժի հաղորդիչներ են մուգ անձրևանոցն ու սպիտակ ձեռնոցները: Օրվա գույները խիստ ու մուգ են։

Արևածագ՝ 6:01, արևամուտ՝ 19:56: Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 13:55 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 2-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 21-րդ օրն է։

  • Ստեղծագործական և ֆիզիկական գործունեության օր է: Թիմային աշխատանքը, բոլոր տեսակի ուղևորությունները կամ ճանապարհորդություններն օգտակար են:
  • Օգտակար են ջրային բուժումները, օդային լոգարանները և ցանկացած վարժություն:

Լուսնային 21-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է խնջույքների ու տնտային տնտեսության  առումով։ Կորուստները շատ շուտով կգտնվեն։
  • Հիվանդությունները վտանգավոր չեն։ Երազները ոչինչ չեն նշանակում։ Նորածիններն աշխատասեր են։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 23°24'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը: 

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 2-ին՝ 01:13-ից և կավարտվի մայիսի 3-ին՝ 02:04-ին։
Լուսնի ծագումը՝ 01:13։ Լուսնի մարումը՝ 09։24։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 249.9°, բարձրությունը = - 15.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 66 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  374.380 կմ, երեկ՝ 368.767 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.613 կիլոմետր։

Լուսնի երրորդ փուլն է։ Լուսին՝ 20 օրական 15 ժամական 29 րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մայիսի 11-ին՝ 22։59։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ մայիսի 26-ին՝ 15։14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 2

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon