Կիրակի, մայիսի 9

Այսօր 09.05.2021   08:00   567

Կիրակի, մայիսի 9։ Տարվա 129-րդ օրն է, 18-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 236 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (մայիսի 8 - հունիսի 6)օրվա անունը՝ Ձոպաբեր, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Մայիսի 9-ին արևային 25-րդ օրն է։ 

  • 25-րդ արևային օրը կապված է ներդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է։
  • Խորհուրդ է տրվում շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների և կենդանիների հետ, հաշտ, չխուսափել սիրուց։  Սա պարտքերի հատուցման, ներման, կարիքավորներին օգնելու օր է։ Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարելի է ուղի նախանշել։  
  • Նախաշանները կապված են արևի, ջրի, թռչունների և ծաղիկների հետ: Լավ նախանշանը բարության, գեղեցկության և ներդաշնակության զգացումն է։  Վատ է վերադառնալը, գետնից որևէ բան բարձրացնելը։ Սննդակարգ. ավելի լավ է խմել հյութեր, կաթ և մեղր, կարագ շիլա ուտել։ Պետք է խուսափել կենդանական սննդից։ 
  • Ուժի հաղորդակներն են ծածկոցը, շալը, թիկնոցը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա քարը վարդագույն մեղեսիկն (ամետիստն) է: Օրվա թվերն են՝ 27 (գլխավորը), 75, 34:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 25-րդ արևային օրը՝ Ռիչարդ Նիքսոն, Ֆրիդրիխ Շիլլեր, Ժյուլ Վերն, Օ. Հենրի, Ջորջ Բելլոուզ, Դասթին Հոֆման: Հայերից՝ Պաղտասար Դպիր, Թեոդիկ, Վախթանգ Անանյան, Լևոն Շանթ,  Ստեփան Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան։

Արևածագ՝ 5:52, արևամուտ՝ 20:03: Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:11 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 9-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 28-րդ օրն է։

  • Երկրային ցանկացած գործի համար բարենպաստ օր է. սկսած նոր մեքենա ձեռք բերելուց մինչև բնակարան վերանորոգելը:
  • Թերևս հնարավոր են առողջության վատթարացման հետ կապված որոշ (առանձնահատուկ նշանակություն չունեցող) խնդիրներ: Օգտակար է լսել գործընկերների խորհուրդները` դա օգուտ կբերի և կշրջանցի դժվարությունները:

Լուսնային 28-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է։ Նորածինները ծույլ են։

Լուսինը Խոյ համաստեղությունում է՝ 22°10'։

  • Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:
  • Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 9-ին՝ 04:57-ից և կավարտվի մայիսի 10-ին՝ 05:20-ին։
Լուսնի ծագումը՝ 04:57։ Լուսնի մարումը՝ 17։51։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 196.8°, բարձրությունը = 53.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 5 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  404.219 կմ, երեկ՝ 402.073 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.146 կիլոմետր։

Լուսնի չորրորդ փուլն է։ Լուսին՝ 27 օրական 15 ժամական 29 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մայիսի 11-ին՝ 22։59։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ մայիսի 26-ին՝ 15։14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 9

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon