Այսօր փետրվարի 11-ն է

Այսօր 11.02.2020   09:00   17

Երեքշաբի: Տարվա 42-րդ օրն է, 7-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 324 օր:

  • Երեքշաբթին գտնվում է Մարսի ազդեցության ներքո, ուստի այն լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7- մարտի 8), օրվա անունը՝ Երեզկան, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։

27-րդ արևային օր։ Արևածագ՝ 8:00, արևամուտ՝ 18:31: Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:31 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Փետրվարի 11-ին 12։00-ի դրությամբ լուսնային 18-րդ օրն է։

  • 18-րդ լուսնային օրը բավականին անբարենպաստ է անսպասելի խնդիրների ծագման առումով, որոնց լուծումները պահանջում են առավելագույն զգուշություն և զսպվածություն:

Լուսնային 18-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Տասնութերորդ օրը բարեհաջող է:
  • Երազներն իրականանում են:
  • Նորածինները աշխատասեր և հարուստ են:

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 20º14´:

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջախոհ աշխատանքի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ Գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 10-ին՝ 19:54-ից և կավարտվի փետրվարի 11-ին՝ 21:09-ին։
Լուսնի մարումը՝ 09։36։ Լուսնի ծագումը՝ 21:09։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 306.5º, բարձրությունը = -24.6º։
Լուսնի տեսանելիությունը՝ 94%։

Երրորդ՝ Նվազող Լուսնի փուլն է՝ 17 օրական 10 ժամական 18 րոպեական։

  • Լուսինը գտնվում է Նվազող լուսնի փուլում: Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 360.619, երեկ՝ 360.656, կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 37 կիլոմետր։

Առաջիկա Նորալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 23-ին՝ 19։32։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ մարտի 9-ին՝ 21:48-ին։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 11


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon