Հինգշաբթի, փետրվարի 11
Հինգշաբթի, փետրվարի 11։ Տարվա 42-րդ օրն է, 6-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 323 օր:
- Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ:
- Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
- Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկան (փետրվարի 7-մարտի 8), օրվա անունը՝ Երեզկան, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։
Փետրվարի 11-ը արևային 28-րդ օրն է։
- 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։
- Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։
- Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղք, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կաելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:
- 28-րդ արևային օրը ծնված հանրահայտ մարդիկ. Էռնստ Սայմենս, Շառլ Պեռո, Ջուզեպպե Պիացցի, Թոմաս Էդիսոն, Ջոն Բրաունինգ, Ջեք Լոնդոն, Խոսե Օրտեգա-ի-Գասետ, Օսիպ Մանդելշտամ, Անդրեյ Բելի։ Հայերից՝ Ռուբեն Սևակ, Հրաչյա Աճառյան, Հովսեփ Օրբելի, Աշոտ Գրաշի, Անահիտ Բայանդուր, Գալյա Նովենց, Ժիրայր Լիպարիտյան, Մյասնիկ Մալխասյան։
Արևածագ՝ 8:00, արևամուտ՝ 18:31: Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:31 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։
Փետրվարի 11-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։
- Օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:
- Դեպրեսիայի, վնասվածքների և խաբեության հավանականություն կա: Ավելի լավ է օրն անցկացնել միայն ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար:
Լուսնային 29-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրն ամեն ինչով անբարենպաստ է։ Տկարները, սակայն, առողջանում են։
- Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Նորածինները երկարակյաց չեն։
Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 17°9'։
- Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
- Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:
Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 11-ին՝ 08:05-ից և կավարտվի փետրվարի 11-ին՝ 23:06-ին։
Լուսնի ծագումը՝ 08:05։ Լուսնի մարումը՝ 18։05։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 164.1°, բարձրությունը = 28.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 0 %՝ Նորալուսին՝ 23։06։
- Նորալուսին - Այս կարճ ժամանակահատվածը բնութագրվում է բոլոր կենդանի էակների վրա հատուկ էներգետիկ ազդակների ազդեցությամբ: Ցանկացած նախաձեռնություն ավելի լավ է համընկնի նորալուսնի հետ՝ սկսած ծոմապահությունից մինչև օրգանիզմից տոքսինները բեռնաթափումը, որը կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը:
- Հակումներից ազատվելու համար ժամանակ է:
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 383.736 կմ, երեկ՝ 380.266 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.470 կիլոմետր։
Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 29 օրական 2 ժամական 59 րոպեական։
- Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
- Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
- Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
- Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:
Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ մարտի 13-ին՝ 14։21։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ փետրվարի 27-ին՝ 12։17։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
