Այսօր փետրվարի 13-ն է

Այսօր 13.02.2020   09:00   13

Հինգշաբի: Տարվա 44-րդ օրն է, 7-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 322 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերել համախոհներին հակառակորդներից: Այսօրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ:
  • Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7- մարտի 8), օրվա անունը՝ Պարխար, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։

29-րդ արևային օր։ Արևածագ՝ 7:58, արևամուտ՝ 18:34: Ճիշտ կեսօրը՝ 13։16։ Օրվա տևողությունը՝ 10:36 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Փետրվարի 13-ին 12։00-ի դրությամբ լուսնային 20-րդ օրն է։

  • 20-րդ լուսնային օրը կատարյալ է հոգևոր մաքրման համար: Կարմայական հատուցման օր է: Ցանկալի է առանձնանալ, քանի որ շրջապատում լինելը հղի է կոնֆլիկտային իրավիճակներով:

Լուսնային 20-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 20-րդ օրը նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների համար։
  • Հիվանդությունները շարունակական են։
  • Երազներն անվստահելի են։
  • Նորածինները չարակամ են։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 19º56´:

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ծանր աշխատանքից հանգստանալու ժամանակն է: Չարժե նոր կամ մեծ բան ձեռնարկել, այլ պետք է արագորեն լրացնել բացթողումները և այն, ինչն արդեն պլանավորված է: 
  • Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և թեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 12-ին՝ 22:23-ից և կավարտվի փետրվարի 13-ին՝ 23:36-ին։
Լուսնի մարումը՝ 10։40։ Լուսնի ծագումը՝ 23:36։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 278.7º, բարձրությունը = -15.0º։
Լուսնի տեսանելիությունը՝ 78%։

Երրորդ՝ Նվազող Լուսնի փուլն է՝ 19 օրական 10 ժամական 18 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որոնք հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. իրավիճակների, գաղափարների և դատողությունների տատանումների շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հարմար շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 365.057, երեկ՝ 362.174, կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.883 կիլոմետր։

Առաջիկա Նորալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 23-ին՝ 19։32։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ մարտի 9-ին՝ 21:48-ին։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 13


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon