Կիրակի, փետրվարի 14

Այսօր 14.02.2021   09:00   459

Կիրակի, փետրվարի 14։ Տարվա 45-րդ օրն է, 6-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 320 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկան (փետրվարի 7-մարտի 8)օրվա անունը՝ Վանատ, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Փետրվարի 14-ը արևային 1-ին օրն է։ 

  • 1-ին արևային օրը կապված է ստեղծագործության, ուրախության, զվարճանքի՝ համադրված ներքին լրջության, հանդիսավորության, անձնական առաքելության զգացողության հետ:
  • Խորհուրդ է տրվում մաքրություն և ֆիզիկական աշխատանք։ Խորհուրդ չի տրվում տխուր լինել, հուսահատվել և շտապել: Սա ընտրության օր է։ Նպաստավոր է մեկ ամսվա ծրագրեր կազմել, լավ է ցանկացած ստեղծագործական նախաձեռնություն:
  • Լավ նախանշան է տեսնել կրակ, կայծակ, դա լավ ձեռնարկումների նշան է։ Լավ է, երբ առավոտից լսվում են թռչունների դայլայը։ Բացասական նախանշաններ են մարած կրակը, պատռված իրերը, կոտրված եղունգները:
  • Սնունդ. խորհուրդ է տրվում կարկանդակներ պատրաստել, վայելել և հյուրասիրել: Կարելի է գինի խմել։ 
  • Ուժի հաղորդակներ են լամպը, լուսավորված լամպ, մոմը։ Օրվա գույներն են ոսկեգույնը, մանուշակագույնը, սպիտակը. լավ է, երբ բոլոր գույները փայլում են: Օրվան աններդաշնակ են բոլոր մութ ու խամրած երանգները։ Օրվա քարը. լավ է նռնաքարը։ Օրվա թվերը՝ 21 և 72 :
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 1-ին արևային օրը. Մոլիեր, Անտոնիո Սալիերի, Օնորե դե Բալզակ, Սամուել Iոլտ, Բլեզ Պասկալ, Մաքս Լինդեր, Ադոլֆ Հիտլեր, Սոֆյա Կովալևսկայա, Օսիպ Մանդելշտամ, Կոնստանտին Ստանիսլավսկի։ Հայեր՝ Համազասպ Բաբաջանյան, Դերենիկ Դեմիրճյան, Ալեքսանդր Թամանյան, Էդուարդ Աղայան, Ակսել Բակունց:

Արևածագ՝ 7:57, արևամուտ՝ 18:35: Ճիշտ կեսօրը՝ 13։16։ Օրվա տևողությունը՝ 10:38 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 14-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 4-րդ օրն է։

  • Օրը գործում են դիվանագիտական հակումները, հարմար պահ է ակտիվ շփումների և առևտրային գործառնությունների համար:
  • Որոշումներ կայացնելիս պետք է ձեռնպահ մնալ մակերեսային դատողություններից, քանի որ ավելանում է անհիմն ռիսկի միտումը:

Լուսնային 4-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների և կորուստների փնտրելու համար։
  • Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։ Նորածինները չարամիտ են։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 25°53'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 14-ին՝ 09:35-ից և կավարտվի փետրվարի 15-ին՝ 09:59-ին։
Լուսնի ծագումը՝ 09:35։ Լուսնի մարումը՝ 21։18։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 123.7°, բարձրությունը = 25.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 7 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 395.456 կմ, երեկ՝ 391.562 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.894 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 2 օրական 22 ժամական 54 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ մարտի 13-ին՝ 14։21։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ փետրվարի 27-ին՝ 12։17։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 14

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon