Ուրբաթ, փետրվարի 19

Այսօր 19.02.2021   09:00   379

Ուրբաթ, փետրվարի 19։ Տարվա 50-րդ օրն է, 7-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 315 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկան (փետրվարի 7-մարտի 8)օրվա անունը՝ Անահիտ, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Փետրվարի 19-ը արևային 6-րդ օրն է։ 

  • 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում. Չի կարելի պղծել ջուրը։
  • Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։
  • Խմելու օր է։ Ուժի հաղորդակներն են կուժը, գավաթը։ Օրվա գույներն են արծաթափայլ կապույտը, մարգարիտը: Ոչ ներդաշնակ գույներն են կանաչը, կարմիրը, սևը։ Օրվա քարը սպիտակ նեֆրիտ է, խորհուրդ չի տրվում կրել բյուրեղներ: Օրվա թվերն են՝ 6, 20, 51:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 6-րդ արևային օրը. Օլիվեր Կրոմվել, Վոլտեր, Սիմոն Բոլիվար, Մայքլ Ֆարադեյ, Ֆերենց Լիստ, Սառա Բեռնար, Կոնրադ Ռենտգեն, Էլլա Ֆիցջերալդ, Ֆեդերիկո Ֆելինի։ Հայերից՝ Անդրանիկ Օզանյան, Շավարշ Կարապետյան, Գալուստ Գյուլբենկյան, Համո Բեկնազարյան, Օհան Դուրյան, Պարույր Սևակ:

Արևածագ՝ 7:50, արևամուտ՝ 18:41: Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:51 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 4 րոպե երկար է։

Փետրվարի 19-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • Հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին: 
  • Այս օրը լավ է անցկացնել հանգիստի կամ առօրյա աշխատանքի պայմաններում, նոր գործեր չձեռնարկել. հնարավորությունները գերագնահատելու և բիզնեսը ձախողելու վտանգ կա:
  • Ավելի լավ է չտրվել զգացմունքններին: Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա։ Երբ նման նշաններ են առկա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը և բարեհաճ է և անբարեհաճ։ Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 26°2'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 19-ին՝ 11:38-ից և կավարտվի փետրվարի 20-ին՝ 12:10-ին։
Լուսնի մարումը՝ 01։17։ Լուսնի ծագումը՝ 11:38։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 70.2°, բարձրությունը = 3.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 46 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 403.902 կմ, երեկ՝ 404.421 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 519 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 7 օրական 12 ժամական 54 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ մարտի 13-ին՝ 14։21։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ փետրվարի 27-ին՝ 12։17։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 19

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon