Այսօր փետրվարի 1-ն է

Այսօր 01.02.2020   09:00   158

Շաբաթ: Տարվա 32-րդ օրն է, 5-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 334 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել շաբաթվա ընթացքում կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար, փոխաբերական իմաստով՝ քանդել կծիկը:
  • Շաբաթ օրը կազմած ապագա ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերի նախահաշիվները ավելի հաճախ հաջողակ են:
  • Գործնական հանդիպումները պետք է փորձել կազմակերպել շաբաթ օրը, չհետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4511, ամիսը՝ Մեհեկան (30 օր՝ փետրվարի 7-մարտի 8), օրվա անունը՝ Արեգ, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։

17-րդ արևային օր։ Արևածագ՝  8:11, արևամուտ՝ 18:19:  Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:08 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 1-ին 12։00-ի դրությամբ լուսնային 8-րդ օրն է։

  • 8-րդ լուսնային օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Այս օրը գործերին հաղորդած ազդակները կպահպանվեն մեկ ամիս:
  • Փորձեք ուժերը նպատակային ծախսել: Այս օրը եռանդի և միջոցների ներդրումներն առավելագույն արդյունք կտան: Հաջողակ կլինեն ուղևորությունները, գործուղումներն ու ճանապարհորդությունը:

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 3º45´:

Լուսինը՝ Ցուլի ներքո: Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:

Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

  • Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
  • Լուսնային օրն սկսվել է հունվարի 31-ին՝ 11:37-ից և կավարտվի փետրվարի 1-ին՝ 12:02-ին։
  • Լուսնի մարումը՝ 00։32։ Լուսնի ծագումը՝ 12:02։ 
  • Լուսնի դիրքը. ազիմուտը = 78.7º, բարձրությունը = -0.4º։
  • Լուսնի տեսանելիությունը՝ 43%։
  • Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 401.789, երեկ՝ 404.133 կմ։ 
  • Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.344 կիլոմետր։
  • Առաջին՝ աճող Լուսնի փուլն է՝ 7 օրական 10 ժամական 18 րոպեական։
  • Առաջիկա Նորալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 23-ին՝ 19։32,
  • Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ փետրվարի 9-ին՝ 11:33-ին։

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի

  • 9-րդ լուսնային օրը և բարեհաճ է և անբարեհաճ։
  • Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։
  • Նորածինները երկարակյաց են։

Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 1


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon